RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-08-20 23:19:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1163, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ԱՇՈՏՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ, ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ուսումնական հաստատություններում վարձավճարների թանկացման որոշումն, ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, հասարակական տարբեր շերտերի կողմից դժգոհությունների ալիք բարձրացրեց: Կազմակեպվեցին մի շարք բողոքի ցույցեր, որոնք կարծես թե արդյունք են տալիս:

Երեկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ, որոնցից Վահան Մարտիրոսյանը նախարարին դիմում-նամակ հանձնեց` ակնկալելով գրավոր պատասխան: Մեջբերում եմ. «Դիմում ենք ԿԳ նախարարությանը եւ անձամբ նախարար Արմեն Աշոտյանին, պահանջելով կասեցնել սույն թվականի մայիսին ռեկտորների խորհուրդների կայացրած վարձավճարները թանկացնելու որոշումը 80000-ից 200 000 դրամով: Մենք, ուսումնասիրելով խնդիրը, եկել ենք այն եզրակացության, որ հիմնավորված չէ որոշումը եւ սպառնում է ազգային շահերին, քանզի այդ որոշմամբ շատ շնորհալի երեխաներ կզրկվեն ուսանելու հնարավորությունից. դա կնպաստի նաեւ ազգի դեգրադացմանը: Մեր առանց այն էլ արտագաղթի պայմաններում դա ոչ այլ ինչ է, քան միտումնավոր ազգաթափություն»:

Նախարարն ընդգծեց, որ ոչ մի միտումնավոր ազգաոչնչացման քաղաքականություն չկա. «Ուսման վարձավճարների թանկացումը երկար տարիներ զսպել ենք, սակայն շուտով բուհերի ֆինանսական վիճակը կվատթարանա: Ես ըմբռնումով եմ մոտենում վարձերի թանկացմանը, սակայն իմ պարտքն եմ համարում ստեղծել այն բոլոր պայմաննրը, որ խելացի ուսանողը չզրկվի ուսում ստանալուց»:

Ըստ Աշոտյանի հաշվարկներիՙ մասնագիտական կրթության միջինացված գինը կազմում է 1200 ԱՄՆ դոլար: «Փարոսում» ընդգրկվածների համար սեպտեմբերի մեկից կգործի 50-100 %-ով ուսման վարձերի զեղչ, նաեւ 400-800-ով բուհերում կավելանա անվճար տեղերի թիվը:

Երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչներից Վահան Մարտիրոսյանը նշեց նաեւ խոցելի մի կետ, եթե այս տարվանից բարձրանում են ուսման վարձերը, եւ առաջին կուրսեցին վճարում է արդեն բարձրացված ուսման վարձ, սակայն վճարի արդյունքը չի ստանում` այսինքն վերազինված լսարաններ, վերապատրաստված դասախոսներ, ապա այդ դեպքում ի՞նչ է դուրս գալիս, անիմաստ գումարի կորուստ: Ահա այս խնդրի շուրջը Աշոտյանը խուսափողական պատասխան տվեց:

«Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ Խաչատուր Աբովյանի անվն. հայկական պետական մանկավարժական համալսարանին, որը չի պատրաստվում բարձրացնել ուսման վարձերըՙ ի տարբերություն մի շարք բուհերի: Հատկանշական է, որ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի օրոք լսարանները վերազինվեցին, կահավորվեցին, ինչպես նաեւ բարձացվեցին դասախոսական կազմի աշխատավարձը: Իսկ դա ինչպե՞ս ստացվեց ընդամենը ռեկտորի փոփոխմամբ: Ահա այս հարցին եւս կրության եւ գիտության նախարարը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ, բոլորիս հայտնի Արմեն Աշոտյան- Արտուշ Ղուկասյան (ԲՈՀ-ի նախկին ղեկավար) հարաբերությունների պատճառով: Սակայն, իհարկե, եթե նախարարն ունենար հարցի պատասխանը, ապա այս ամենը կդիտարկեր ոչ թե անձնավորված, այլ որպես երեւույթ:

Օրերս «Հրապարակը» զրուցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի հետ, իմանալու, թե ինչպես ստացվեց, որ Մանկավարժական համալսարանը զերծ մնաց ուսման վճարների թանկացումից: Մանավանդ երբ բարձրացվել էր աշխատավարձը: Ինչ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ է ձեռք բերել բուհը, որ կարողացավ առանց ուսանողների գրպանը մտնելու լրացնել ֆինանսական բացերը, արդյոք վարչապետի՞ աջակցությամբ է դա պայմանավորված: Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այս հանգամանքը բացատրում է միայն ճիշտ հաշվարկներով: «Ես ուղղակի այսպես կպատասխանեմ, որ ոչ մի լրացուցիչ պետական սուբսիդիա Մանկավարժական համալսարանը ոչ հիմա, ոչ երբեք չի ստացել: Լրացուցիչ միջոցներ պետբյուջեի հաշվին երբեք չեն եղել, չկա նման բան: Ինչպես նաեւ ոչ մի նյութական աջակցություն պայմանավորված բուհի կառավարման խորհրդի նախագահով, երբեւիցե չի եղել: Ցանկացած խնդիր` լինի մեր բուհում, ընտանիքում, մեկ այլ բուհում, որն առնչվում է ֆինանսներին, պայմանավորված է հաշվապահությամբ, ցանկացած հարցը, որն առնչվում է ֆինանսներին, դրա հաջողությունն ու անհաջողությունը, կապված է ճիշտ հաշվարկի հետ»:

Հարցին, թե հնարավո՞ր էր չբարձրացնել վարձն ու արդյունավետ ծախսերով, եկամտի ու ծախսի ճիշտ հաշվարկով պակասը լրացնել, Ռ. Միրզախանյանը պատասխանել է. «Ես նման տեսակի հետեւություններ չեմ կարող անել, բայց հարցը նրանում է, որ որոշ ծախսերի հոդվածներ փոխելով, եկամտի ու ծախսերի բալանսը ճիշտ հաշվարկելով, կարող է ավելի արդյունավետ լինել, ոչ մի նորություն չկա: Մեզ մոտ եկամուտները չեն ավելացել, ինչպես նաեւ հայաստանյան բոլոր բուհերում, քանի որ ուսանողների քանակը չի ավելացել, հասկանալի պատճառներով: Այս տարի ընդունելությունն ավելի փոքր էր, քան նախորդ տարի, եկամուտների աճ չկա, պարզապես ճիշտ հաշվարկներ են արվում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ