RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 11:27:44Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
2020-08-12 18:17:40Դատախազի պահանջը` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ
2020-08-12 18:07:17Ոստիկանները տուգանում են հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին. տեսանյութ
2020-08-12 18:05:44ՀԲԸՄ- հայտարարությունը. Հանգանակվել է ավելի քան երկու միլիոն դոլար
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
#134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21 > #137, 2013-08-22 > #138, 2013-08-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013



Տեղադրվել է` 2013-08-20 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1075, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԱՌԱՅԺՄ ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»

ԱՐՄԻՆՖՈ

Առայժմ պարզ չէ, թե Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ինչպես կանդրադառնա Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Հայաստանը պետք է չափազանց ստույգ պարզի, թե Եվրոմիությունն ինչ է առաջարկում Հայաստանին այդ փաստաթղթի միջոցով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն Արմինֆոյի թղթակցի հետ զրույցում:

ՌՀՄ ղեկավարը կարծում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրն անհրաժեշտ է քննարկել հասարակայնության լայն շերտերի, լուրջ փորձագետների` իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ներգրավմամբ: «Կարծում եմ, որ այդ հարցում հարկավոր է լուրջ, պրոֆեսիոնալ մոտեցում: Դա այնքան լուրջ հարց է, որ մենք, պարզապես, չենք կարող եւ չպետք է ղեկավարվենք այսրոպեական հույզերով: Հարկավոր է ուսումնասիրել պայմանագրի յուրաքանչյուր կետ, պարզել, թե մենք ինչ ենք կորցնում ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում: Եվ այդ ամենից հետո, կշռադատելով բոլոր «կողմ» եւ «դեմ» հանգամանքները, որոշել, թե արդյոք պե՞տք է ստորագրել այդ համաձայնագիրը», - ասել է Աբրահամյանը:

ՌՀՄ ղեկավարն ընդգծել է, որ առայժմ հնարավոր չէ միանշանակ գնահատականներ տալ այն առնչությամբ, թե ՌԴ-ն ինչ դիրքորոշում կդրսեւորի ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, երկու երկրների միջեւ գոյություն ունեն լայն իրավական եւ պայմանագրային դաշտ, սերտ առեւտրատնտեսական եւ ռազմաքաղաքակաան հարաբերություններ:

«Ամեն բան հարկավոր է հաշվի առնել զարգացման վեկտորը որոշելիս: Մենք սխալվելու իրավունք չունենք: Մեր բոլոր գործողությունները պետք է լիովին համապատասխանեն մեր ազգային եւ պետական շահերին», կարծում է Աբրահամյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #136, 21-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ