RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1340, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ Է ԱԿՆԿԱԼՎՈՒՄ

Այսօր կայանալիք «Բանանց»-«Արարատ» եւ «Ուլիս»-«Ալաշկերտ» հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ առաջնությունը: Այն կանցկացվի աշուն-գարուն մրցակարգով: Առաջնության մրցանակակիրները հայտնի կդառնան 2014-ի հունիսի 1-ին:

Հարկ է նշել, որ դեռեւս 1990-ականներին ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան 2 մրցաշրջան անցկացրել էր աշուն-գարուն մրցակարգով: 1995/96 եւ 1996/97-ի առաջնությունների անցկացումից հետո որոշվեց վերադառնալ նախկինՙ գարուն-աշուն մրցակարգին:

Առաջնության մասնակից 8 թիմերը լրջորեն են նախապատրաստվել մրցաշարինՙ համալրելով իրենց կազմերը: Ամենալուրջ համալրումը ստացել է Կապանի «Գանձասարը», որում այսօր ընդգրկված են մի շարք փորձառու ֆուտբոլիստներ: Մասնագետների կարծիքով, հենց «Գանձասարն» էլ Գյումրիի «Շիրակի» հետ համարվում է երկրի չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդը: Սակայն այդ պայքարում առաջնության մասնակից մյուս թիմերն էլ հավակնություններ ունեն: Թերեւս դրանց թվում չի լինի երկրի նախկին չեմպիոն «Ուլիսը», որը ֆինանսական դժվարությունների պատճառով հրաժարվել է իր մի խումբ փորձառու ֆուտբոլիստներից եւ հանդես է գալու երիտասարդական կազմով:

Նախորդ մրցաշրջանում անհաջող ելույթներ ունեցած «Արարատն» ու «Բանանցն» առաջնությունում կներկայանան բավականին փոփոխված կազմերով: 2 թիմերն էլ զգալիորեն համալրել են իրենց կազմերը: Բացի այդ, «Բանանցի» ղեկը ստանձնել է սլովակ մասնագետ Ժոլտ Հոռնյակը, որի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում «Միկան» պայքարում էր չեմպիոնի տիտղոսի համար: Այնպես որ, սպասվում է, որ նշված 2 թիմերն էլ նոր մրցաշրջանում զգալիորեն կբարելավեն իրենց ցուցանիշները: Վստահ կարելի է ասել, որ ֆուտբոլասերներին 22-րդ առաջնությունում բավականին հետաքրքրական հանդիպումներ են սպասում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ