RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



ՍՈՒԶՈՐԴՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՄԲ

Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2034, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ԱՆՑԱՆԿԱԼԻ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐ ՍԵՎԱՆՈՒՄ

Ի. Պ.

Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնը, որը հիմնվել է անցյալ տարի, արդեն իրականացրել է իր 4-րդ գիտարշավը:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կենտրոնի սուզորդ, ֆրանսաբնակ Ստեփան Կոջայանն ընդգծեց, թե իրենց կենտրոնը հիմնականում ի՞նչ նպատակներ է հետապնդում: Նպատակները զանազան են` սկսած ջրի տակ սուզվելու ժամանակ ստացվող գեղագիտական հաճույքից` ընդհուպ գիտական ուսումնասիրությունների կատարմանը նպաստելը: Ստեփան Կոջայանը մանրամասնում է` սուզումների ժամանակ ձգտում են վերցնել նմուշներ ջրի հատակից Հայաստանի գիտնականների ուսումնասիրությունների համար:

Սուզումների հայկական կենտրոնին կարող են միանալ նաեւ նրանք, ովքեր ուզում են օգնել կենտրոնին եւ իրենց նպաստն ունենալ ինչպես գիտական աշխատանքների, այնպես էլ լճերի մաքրությունը պահելու գործում: Ստեփան Կոջայանն ասում է` փորձում են նաեւ մարզել ու սուզումների համար պատրաստել սուզորդներին, բացի դրանից` տեղեկացնել մարդկանց ինչպես եւ որտեղ լողալ, որպեսզի խուսափեն խեղդվելուց. «Մտածում ենք պատրաստել հատուկ տեսագրություններ, որոնք ցույց կտանք դպրոցականներին»:

Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնն իր 4-րդ գիտարշավը Սեւանա լճում կազմակերպել էր «Սեւան» ազգային պարկի հետ: «Սեւան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանը տեղեկացրեց, որ ունեն հետաքրքրական շատ նյութեր, որոնք հանրությանը կներկայացնեն դրանք վերջնական պատրաստելուց հետո: Վահե Գուլանյանը նշեց, որ սուզորդների հետ ինքն էլ սկսել է սուզվել ջրում: Իսկ համատեղ հավաքված նյութերն առայժմ ուսումնասիրվում են: «Մեր գտած նմուշներն ու կատարած նկարահանումները փոխանցում ենք տարբեր գիտնականների», հավելեց սուզորդ Կաջոյանը:

Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, որը նույնպես ներկա էր ասուլիսին, անդրադարձավ Սեւանա լճում ձկնատեսակների ավելացման խնդրին: Ըստ նրաՙ Սեւանա լիճը կորցրել է իր ձկնային տեսակների մեծ մասը: Թեեւ վերջին տարիներին Սեւանում հայտնվել է երկու նոր ձկնատեսակ, բայց դրանք սակավարժեք տեսակներ են եւ անցանկալի Սեւանի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ