RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ Այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



ԿԱԼԻՖՈՌՆԻԱ

Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1765, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՌԻՉԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋ

Հ. Ծ.

Լրատվամիջոցներին ուղարկված հաղորդագրությունը տեղեկացնում է, գրում է Երվանդ Ազատյանը , որ առաջիկա օգոստոսի 18-ին Տաստինի (Կալիֆոռնիա) «Բնայ Իսրայել միաբանության» կենտրոնում կայանալու է ճաշկերույթ-դասախոսություն, որին հրավիրված է ճանաչված գիտնական Ռիչարդ Հովհաննիսյանը: Վերջինս հրեական համայնքի ներկայացուցիչների առաջ ելույթ ունենալովՙ քննարկելու է հայկական եւ հրեական ցեղասպանությունների նմանություններն ու տարբերությունները:

Արդեն կարծրատիպ է դարձել նշել, որ հրեական Հոլոքոսթը տեղի չէր ունենա, եթե ժամանակին պատժվեին Հայոց ցեղասպանությունն իրագործողները: Բայց պատմության եւ քաղաքականության դաժան տրամադրությունը հուշում է մեզ, որ մարդկային բնավորությունը չի փոխվում եւ ընձեռված առիթի դեպքում որեւէ բռնատեր բացառված չէ, որ դառնա Թալեաթ, Հիտլեր կամ Պոլ Պոտ: Այդուհանդերձ համեմատությունից կարելի է որոշ դասեր քաղել: Նմանություններից Ե. Ազատյանը նշում է այն, որ եթե իթթիհատականները հայերին որպես դավաճանների էին մեղադրում, Հիտլերն էլ հրեաներին էր մեղադրում այն բոլոր դժբախտությունների համար, որ բաժին էին ընկել Գերմանիային: Տարբերություններն ավելի հատկանշական են: Հայերը բնաջնջվեցին իրենց սեփական հայրենիքում, մինչդեռ հրեաներըՙ օտար երկրում: Բնաջնջման հետեւանքում հայերը կորցրեցին իրենց երեքհազարամյա հայրենիքը եւ տեղի բնակչության 72 տոկոսը: Հրեաները, որպես անմիջական հետեւանք, տիրացան իրենց հայրենիքից ավելիին, որն իրականություն դարձավ 1948-ին: Հայերից վերապրողները կորցրին իրենց ամբողջ ունեցվածքըՙ հյուրընկալ երկրներում արժանանալով որոշակի բարեգործությունների: Հրեաները ստացան փոխհատուցում:

Գիտնականները կարող են այլ նմանություններ եւ տարբերություններ նշել, բայց, շարունակում է Ազատյանը, համատեղ եւ փոխադարձ ուսումնասիրություններն անհրաժեշտ են երկու ժողովուրդներին իրար թիկունք կանգնելու համար. հետագա որեւէ փորձության դեպքում:

Հրեա գիտնականներից ոմանք (Իսրայել Չառնի, Յաիր Աուրոն եւ այլք) գտնում են, որ Իսրայելի կառավարության բարոյական պարտքն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուրիշների (Աբրահամ Ֆոքսմանի հակազրպարտչական լիգայի անդամները եւ իսրայելամետ քարոզիչներ Վաշինգտոնում) խոչընդոտում են ճանաչման գործընթացին. չնսեմացնելու համար Հոլոքոսթի նշանակությունը:

«Մինչեւ հրեական, հայկական, կամբոջական, ռուսական եւ այլ ցեղասպանությունները չդիտարկվեն որպես համամարդկային ցավի անբաժանելի մասնիկներ, նրանք արժեզրկվելու են որպես բարոյական եւ պատմական պարագաներ: Վստահ ենք, որ պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը, ինչպես իրենից առաջ այլ գիտնականներ (Վահագն Տատրյանը, Թաներ Աքչամը, Ռոբերտ Մելսոնը եւ ուրիշներ) հրեա հասարակության նեկայացուցիչներին կարողանալու է հասկացնել այս կետը», եզրակացնում է Երվանդ Ազատյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ