RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1448, Տպվել է` 36, Ուղարկվել է էլ.փոստով` 30

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Ի. Պ.

Աբովյան քաղաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու երիտասարդները մեզ ուղարկած նամակով դիմում են Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին Սարալանջ թաղամասում գտնվող Տրդատ Գ թագավորի արձանի շուրջն առկա անխնամ ու անբարեկարգ վիճակը փոխելու խնդրով: Մինչ ներկայիս վիճակը նկարագրելը նամակում նշվում է, որ արձանի մատները ներկել էին ու դրան տվել «կանացի տեսք»: Քաղաքակիրթ մարդիկ ներկն արդեն մաքրել են, սակայն արձանի վրա շարունակում են մնալ զանազան գրություններ, լուսավորության բացակայության պատճառով էլ հուշարձանի շրջակա տարածքը դառնում է հարմար վայր «ռազբորկաների» համար ու գրավում հարբեցողներին:Հուշարձանի մոտակայքում կարելի է տեսնել բազմաթիվ շշեր ու ապակու կտորներ:

Հուլիսի 28-ն երիտասարդները մաքրման որոշ աշխատաքներ կատարել են, սակայն ասում են` աշխատանքերն ավարտին հասցնել չեն կարողացել աշխատանքային որոշ գործիքներ, նյութեր, նաեւ լիազորություններ չունենալու պատճառով: Հետեւաբար դիմում են քաղաքապետին, որպեսզի վերջինս հանձնարարականներ տա արձանը եւ դրան հարող տարածքը բարեկարգելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ