RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1433, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

02.08.2013 թ.

Հուլիսի 31-ին «Վճարում ենք 100 դրամ» շարժման երիտասարդ ակտիվիստները Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ խոչընդոտել են «Հ1», «Արմնյուզ» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի գործունեությանը։

Օգոստոսի 2-ին շարժման մասնակիցների անունից տարածված հայտարարությամբ ակտիվիստներն իրենց այդ գործողությունը մեկնաբանել են որպես ինքնաբուխ բոյկոտի ակցիա, որն ուղղված չէր կոնկրետ լրագրողների դեմ, այլՙ հեռուստաընկերությունների, որոնց ներկայացուցիչները, ըստ հայտարարության հեղինակների, ժամանել էին միայն այն պատճառով, որ պուրակի քննարկմանը ներկա էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ակտիվիստների կարծիքովՙ հեռուստաընկերություններն իրականում հետաքրքրված չէին գործընթացի լուսաբանմամբ եւ այս տասը օրվա մեջ գրեթե անուշադրության են մատնել պայքարը։

Մենքՙ ներքոստորագրյալներս, լավատեղյակ լինելով հայաստանյան լրատվական դաշտի թերություններին ու խնդիրներին եւ հասկանալով երիտասարդ ակտիվիստների դժգոհությունը հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասի հաճախ կողմնակալ լուսաբանումներից, այնուամենայնիվ, անթույլատրելի ենք համարում հեռուստաընկերությունների աշխատակիցների մասնագիտական գործունեության խոչընդոտումը։ Գտնում ենք, որ այդ գործողությունները խախտում են ոչ միայն օրենսդրությունը, այլեւՙ մարդկային տարրական էթիկան։

Այս կապակցությամբ կոչ ենք անում շարժման ակտիվիստներին զերծ մնալու նման քայլերից եւ լրատվամիջոցներից դժգոհություններ արտահայտելու համար ընտրել օրինական եւ քաղաքակիրթ մեթոդներ։ Գնահատելով այս շարժման կարեւորությունըՙ գտնում ենք, որ նման հրապարակային միջոցառումներին ցանկացած լրատվամիջոցի աշխատակցի գործունեության խոչընդոտումը հարիր չէ ժողովրդավարական բնույթ կրող շարժմանը։

Մյուս կողմիցՙ կոչ ենք անում հայաստանյան ԶԼՄ-ներին եւ մասնավորապեսՙ հեռուստաընկերություններին պատշաճ ուշադրություն ցուցաբերելու այս եւ քաղաքացիական այլ շարժումներին ու դրանց առնչվող իրադարձությունները լուսաբանելու անաչառորենՙ հաշվի առնելով քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (նախկինումՙ ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ)
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ