RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԱՄՆ-Չինաստան՝ մեղադրանքներ:

#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1961, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆԵՆ «ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿԸ

Թբիլիսիում պատրաստվում են վերանվանել «Վարդերի հեղափոխության» հրապարակը: Այդ մասին հայտարարել է քաղաքային ժողովի անդամ Կախա Կուկավան:

«Грузия Online» կայքէջը մեջբերում է Կուկավայի այն պնդումը, որ տվյալ հարցը քննարկվելու է առաջնային կարգով: Հրապարակը կստանա «որեւէ ավանդական եւ պատմական» անուն: Կուկավայի խոսքերով, արդեն առկա է մի քանի տարբերակ:

Վարդերի հեղափոխության հրապարակը Թբիլիսիի կենտրոնում էՙ Ռուսթավելու պողոտայի ծայրին: Ներկայիս անվանումը ստացել է 2005-ինՙ «վարդերի հեղափոխությունից» երկու տարի անց: Այդ հեղափոխության շնորհիվ իշխանության գլուխ անցան Միխայիլ Սաակաշվիլին եւ նրա կողմնակիցները:

Դրանից առաջ հրապարակը կոչվում էր Հանրապետության հրապարակ:

Անցյալ տարեվերջին Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում: Իշխանության գլուխ անցավ «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան միլիարդեր Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ: Կազմվեց նոր կառավարություն: Սաակաշվիլին դեռ նախագահ է, բայց նրա ազդեցությունն էապես թուլացել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

AZG Daily #12, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ