RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2705, Տպվել է` 46, Ուղարկվել է էլ.փոստով` 40

ՄԵԶՆԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Մ. Խ.

Երեւանի կոլորիտից պակասեց շատ կարեւոր մի գույն` մեր քաղաքի բեմահարթակներում եւ սրճարաններում այլեւս չենք հանդիպի շատ սիրելի մարդուն` Ազատ Գասպարյանին: Երեկ մեր կինոյի ու թատրոնի անվանի դերասանը մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել էր ողնաշարի խնդիրների պատճառով: Երեւի դեռ չենք գիտակցում, որ նրա հետ մի ողջ ժամանակ է գնում անցյալի գիրկը, որի մեջ մնալու են նրա մարմնավորած Չարենցը, «Երջանկության մեխանիկա» կամ «Հին օրերի երգը» ֆիլմերի նրա հերոսները: Ու երեւի դեռ կհասցնենք իմաստավորել նրա հետքը կինոյում ու թատրոնում, նրա ազդեցությունը հայերիս վիզուալ ճաշակի ձեւավորման վրա: Առայժմ միայն ցավն ենք զգում կորստի:

Օգոստոսի 13-ին լրանալու էր Ազատ Գասպարյանի 70 տարին: Չուզեց, էլի, ոտք դնել 7-րդ տասնամյակի մեջ: Նրա ոչ միայն հոգին, այլեւ արտաքինն էր երիտասարդ մարդու, ստեղծագործական ավյունը եռում էր նրա մեջ, ու շատերը չէին կասկածում, որ նա քայլում է դեպի 70-ամյակ: Նրա անձը դրական իմպուլսներ էր սփռում, նրա ստեղծած կերպարները շնչում էին բարությամբ եւ անմիջականությամբ, նա մեր թատրոնի եւ կինոյի խորհրդանիշներից մեկն էր, ու ահագին բարություն պակասեց Երեւանից նրա գնալով:

Նա ծնվել է 1943 թ. օգոստոսի 13-ին Երեւանում: 1960թ. ավարտել է Արթիկ քաղաքի 1 միջնակարգ դպրոցը, 1970թ.` Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1970-72 թթ. աշխատել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1972-80 թթ.` Դրամատիկական թատրոնում: Հետագա տարիներին աշխատել է «Հեռուստաթատրոնում» եւ «Մետրո» թատրոնում: 1986 թվականից մինչ օրս Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան է: Նկարահանվել է «Հայֆիլմ» եւ «Մոսֆիլմ» կինոստուդիաների թողարկած 20 գեղարվեստական ֆիլմերում` «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Համագյուղացիները» (1974թ.), «Երկունք» (1976թ.), «Հուսո աստղ» (1978թ.), «Համր վկան» (1980թ.), «Սիրո փոքրիկ պատմություն» (1981թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Վարսավիրը, որի քեռու գլուխը վարժեցված վագրը կրծել էր» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1984թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Ո՞ւր ես գնում, զինվոր» (1985թ.), «Բառը» (1987թ.), «Շնչառություն» (1988թ.), «Աստված իմ, ինչո՞ւ» (1989թ.), «Ձանձրույթ» (1990թ.), «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1992թ.), «Органный концерт» (2000թ.), «Ուրախ ավտոբուս» (2000թ.) եւ այլն: Նկարահանվել է նաեւ 30 եւ ավելի հեռուստաբեմադրություններում, մասնակցել բազմաթիվ ռադիոբեմադրությունների:

«Ազգը» ցավակցում է Ազատ Գասպարյանի հարազատների եւ բարեկամներին, նրա երկրպագուներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ