RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Մետաքսի ճանապարհն էլ փակվեց

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20 > #136, 2013-08-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 23:34:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2006, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 31

ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՏԱՅՈՎ ԴԻՄԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 1-ին նոտայով դիմել է թուրքական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից` անդրադառնալով հայ-թուրքական սահմանը խախտած թուրք հովվի մահվան առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքին:

«ՀՀ արտգործնախարարությունը հայտարարագրով օգոստոսի 1-ին դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել դեպքի կապակցությամբ եւ հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի»:

Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն օգոստոսի 1-ին լրագրողներին հայտնել էր, որ 35-ամյա հովիվ Մուսթաֆա Ուլքերը հուլիսի 31-ի երեկոյան ժամերին հայկական սահմանը հատել էր կորած անասունը գտնելու համար: Նշվում է, որ նրա նախիրի կովերից մեկը, սահմանի փշալարերից անցնելով, ծնել է հայկական կողմում: Հովիվը ձիով հատել է սահմանը` կովն ու հորթը տանելու համար: Սահմանապահները կրակ են բացել նրա ուղղությամբ: Ծանր վիրավորված հովվի կյանքը փրկել չի հաջողվել: Նրա դին վերցնելու համար Կարսի իշխանությունները եւ թուրք սահմանապահները բանակցություններ են վարել հայկական կողմի հետ եւ համապատասխան արձանագրություններից հետո վերցրել մահացած հովվի դին ռւ տեղափոխել Արփաչայ, որտեղից ուղարկել են Էրզրում` դատաբժշկական փորձաքննության:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 2-ին հայտարարություն է տարածել հովվի զոհվելու կապակցությամբ` դատապարտելով անմեղ քաղաքացու` սահմանը խախտելու պատճառով հրազենով կրակ բացելու հետեւանքով սպանությունը:

Մինչդեռ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության հետ զրույցում Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային կառավարման մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինն ասել է, որ հատելով Հայաստանի սահմանը` 35-ամյա թուրք հովիվը կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել ներթափանցել Հայաստանի տարածք: Ռուս սահմանապահները բացել են պատասխան կրակՙ վիրավորելով սահմանախախտին:

Այնուամենայնիվ, մեր տարակուսանքն է հարուցում հայկական կողմի ստորացուցիչՙ «էլ չի կրկնվի» մեղայականը: Ոչ մի պատճառ չկա չհավատալու Սերգեյ Գրեչինի պնդմանը: Ցավ հայտնելը բավարար էր, դիվանագիտական եւ արժանապատիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 03-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ