RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03 > #135, 2013-08-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013



Տեղադրվել է` 2013-08-02 20:31:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 935, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԴԱՐՁՅԱԼ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ա. Մ.

Կառավարությունը երեկ հաստատեց բազմագործառնական ՀԴՄ-ների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգը` ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումը: Սահմանվեց, որ ամեն ամիս անցկացվող վիճակահանությանը հավասարապես մասնակցելու են նաեւ հարկ վճարողների կողմից 2013-ի հուլիսի 1-ից շահագործվող ՀԴՄ կտրոնների հատուկ համարները: Պարգեւավճար պետք է տրամադրվի հատուկ համարների առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ վիճակահանության արդյունքում հայտնի դարձած 5 եւ ավելի նիշերին համընկնելու դեպքում: Ընդ որում, 8 եւ 7 նիշերի համընկնման դեպքում ս.թ. օգոստոսի 1-ից հետո յուրաքանչյուր վիճակահանության արդյունքում որպես պարգեւավճար կտրամադրվի 5 ավտոմեքենա, ինչպես նաեւ նախապես հայտարարված քանակով այլ գույք կամ իրավունք:

Այդուհանդերձ, մեկ անգամ եւս հարկ ենք համարում ընդգծել, որ ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացումը վերածվել է միջոցների անիմաստ փոշիացման եւ ոչ մի կերպ չի նպաստում դրանց նկատմամբ հանրային հսկողության իրականացմանը: Վաղուց արդեն ժամանակն է չեղյալ համարելու այդ միջոցառումը եւ ազատված միջոցներն ուղղելու որեւէ սոցիալական ծրագրի իրականացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #133, 02-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ