RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



ԱՎՍՏՐԱԼԻԱ

Տեղադրվել է` 2013-07-31 23:03:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 908, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎԸ

Ըստ Ռիկ Ֆենելիի (Սիդնեյ) հոդվածիՙ պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հանդիպում Ստեփան Քրքյաշարյանի հետ

Եղեռնից մազապուրծ գաղթականների որդի է Ստեփան Քրքյաշարյանը: Վերջին մոտ 25 տարիների ընթացքում Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի «Համայնքային հարաբերությունների հանձնաժողովը» ղեկավարելուց հետո նա մտադիր է սեպտեմբերին չվերանորոգել իր պայմանագիրը այդ պաշտոնում: Նա աշխատակցել է վեց վարչապետների հետ, որոնք բարձր են գնահատել ներդաշնակություն սերմանելու նրա ջանքերը: Յոթերորդ վարչապետ Բարրի ՕՖարելը նրան բնութագրել է որպես «բազմամշակութային կապերի հերոսի»: Յոթանասունի շեմը հասած գործիչը Կիպրոսում է հասակ առելՙ շրջապատված հույն, հայ, անգլիացի եւ թուրք դասընկերներով: Գուցե դա է պատճառը, որ նա Սիդնեյում հաստատվելուց հետո հմտորեն է կարողացել լեզու գտնել կառավարական ծառայողների եւ ներգաղթյալների հետ, երբեմն անհաղթահարելի թվացող ռասայական լարվածությունները խելամտորեն հաղթահարելով:

«Կիպրոսի անգլիական դպրոցում հույները նստում էին մի շարքում, թուրքերըՙ մյուս, իսկ մեջտեղի շարքում հայերն էին, մարոնիտները եւ անգլիացիները: Ոչ մի ուսուցչի մտքով չէր անցնում մեզ տեղափոխել մեր տեղերից», հիշում է նաՙ ավելացնելով, որ Նիկոսիայում իր ծնողների տունը ընդամենը 30 մետր էր հեռու հունա-թուրքական բաժանման գծից: 1960-ին 17 տարեկանում եւ ընդամենը 10 ֆունտ ստեռլինգով իր գրպանում նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ մասնագիտացել է էլեկտրոնիկայի բնագավառում: Լոնդոնում նա նաեւ ծանոթացել է իր ապագա կնոջՙ հնդկահայ Բրենդայի հետ եւ 1967-ին վերջնականապես հաստատվել Ավստրալիայում: Այնտեղ նա աշխատել է բժշկական սարքավորումների ընկերությունումՙ միաժամանակ ամուր կապ պահպանելով տեղաբնակ հայերի հետ:

Բրենդան նրան երեք զավակ է պարգեւել, բայց, ավաղ, 1988-ին բժշկական սխալ միջամտության հետեւանքով 39 տարեկանում մահացել է: Այդ նույն տարին Քրքյաշարյանը դարձել է «Էթնիկական գործերի հանձնաժողովի» նախագահ: Նա նպատակասլաց է եւ ունի հումորի գերազանց զգացում: Նաեւ գիտի լսել մարդկանց դժգոհությունները: Իր նախաձեռնությամբ մի շարք ծրագրեր են մշակվել նպաստելու միջհամայնքային ներդաշնակությանը:

«Բռնությունն ու ատելությունը ղեկավարներն են սերմանում, ոչ թե հասարակ մարդիկ», համոզված է նա:

Երեք տարի առաջ նա Հայաստան է այցելել առաջին անգամ, իր երկրորդ կնոջՙ Հիլդայի ուղեկցությամբ, որի հետ ծանոթացել է տասնհինգ տարի առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ