RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-07-31 23:03:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 870, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԵՐԵԼՔԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅԱՄԲ

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ, Հայաստանի հելիոֆիկացիայի խորհրդի անունից` խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Հեռ. 37410 56-44-69, 37493 35-95-53 E-mail : technostandard @ mail.ru

Այս տարի լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25 տարին: Գործազրկության բարձր մակարդակը Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում եւ մյուս բնակավայրերում ողբալի է: Պետք է օր առաջ ստեղծել պահանջվող աշխատատեղերը, վերացնել գործազրկությունը, կասեցնել արտագաղթը: Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը քննարկման է դնում աղետի գոտում արեւային տեխնիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման խնդիրըՙ որպես մի գործուն ծրագիր Շիրակի եւ Լոռու մարզերի արդյունաբերական պոտենցիալի վերականգման համար: Առաջարկվում է ստեղծել արեւային տեխնիկայի «Սպիտակ» գիտաարտադրական միավարումը Սպիտակ կենտրոնով, վերագործարկել աղետի գոտու բազմաթիվ գործարաններ` օգտագործելով տարածաշրջանի գիտական, ինժեներական եւ բանվորական ներուժը: Հայաստանի հելիոֆիկացիայի խորհուրդը այս խնդիրը նախապես քննարկել է Ռամկավար Ազատական կուսակցության հունիսի 18-ին կազմակերպած գիտաժողովում, ինչպես նաեւ Գյումրու, Սպիտակի, Վանաձորի եւ Արթիկի գործարարների մասնակցությամբ Սպիտակում հուլիսի 18-ին կայացած արտադրական խորհրդակցության ժամանակ: Առաջարկելով աշխատանքների թեմատիկ ուղղվածության եւ գործարանների տեղաբախշման մեր տարբերակըՙ մենք սիրով կընդունենք այլ առաջարկներ, որոնք կնպաստեն աշխատանքային տեմպերի արագացմանը: Մենք ի վիճակի ենք արդյունաբերական լուրջ վերելք արձանագրելու աղետու գոտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ