RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ»

Տեղադրվել է` 2013-07-31 23:03:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 877, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԱՄԵՆԱՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ` ԸՍՏ ՍՈՑԻՈԼՈԳԻ

Ի. Պ.

«Սոցիալական աջակցության մասին» օրինագծին երեկ անդրադարձան Մամուլի ազգային ակումբում հյուրընկալված բանախոսները, որոնց տեղեկացմամբ` հուլիսի 19-ին արդեն եղել է օրինագծի հանրային քննարկումը:

«Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը նշեց` եթե օրենքն ընդունվի, ապա ընդունված օրենքների մեջ կլինի ամենամարդասիրականը: Ըստ նրա` «Սոցիալական աջակցության մասին» օրենքի միջոցով կձեւավորվի սոցիալական աշխատողի ինստիտուտը, որը պարտադիր կառույց է: Սոցիոլոգի հաշվարկներով` օրենքի կիրառումը կներգրավի շուրջ կես միլիոն շահառուի, որից միայն 180 հազարը հաշմանդամներն են: Օրինագիծը նախատեսում է ոչ միայն որեւէ տեսակի սոցիալական աջակցություն, այլեւ ուսում եւ մասնագիտացում շահառուների համար, որպեսզի հետագայում նույն մարդիկ ինքնուրույն կարողանան հոգալ իրենց սոցիալական խնդիրները, այլ ոչ թե դիմեն տարբեր ՀԿ-ների ու կառույցների օգնության խնդրով: Ըստ օրինագծի` կգործի նաեւ մեկ պատուհանի սկզբունքը, այսինքն` մարդիկ իրենց սոցիալական խնդիրներով կարող են դիմել մի կետիՙ դռնեդուռ ընկնելու փոխարեն: Նախագիծը նաեւ հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին շարունակելու համագործակցել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ:

«Արազա» բարեգործական ՀԿ-ի նախագահ Թամարա Աբրահամյանը նշում է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից օրինագծերի մշակման գործընթացին իրենց կազմակերպությունն ունենում է ակտիվ մասնակցություն եւ կարողանում է ներկայացնել տեսակետներն ու իրավունքներն այն մարդկանց, որոնք օրինագծերի հաստատման դեպքում օգտվելու են դրանց կիրառումից: Ստացվում է, որ ՀԿ-ների միջոցով շահառուները կարող են իրենց կարծիքները տեղ հասցնել` անկախ նրանից, թե նախագծերը մշակելիս այդ կարծիքները որքանո՞վ են հաշվի առնում կամ ընդհանրապես հաշվի առնու՞մ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ