RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02 > #134, 2013-08-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013



Տեղադրվել է` 2013-07-31 23:03:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 883, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ՍԱՌԸ ՕԳՈՍՏՈՍ

Ի. Պ.

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` այս տարի սպասվում է ավելի սառը օգոստոս, քան եղել է սովորաբար: Ըստ նրա` կախված տվյալ օրվա օդային զանգվածների ներթափանցումից` կլինեն ե՛ւ տաք, ե՛ւ համեմատաբար սառը օրեր:

Հյուսիսային շրջաններում պարբերաբար երեւացող տեղումների առկայության պատճառը, ըստ Գագիկ Սուրենյանի, այն է, որ արեւադարձային տաք հոսանքներն իրենց տեղը զիջում են: Իսկ երաշտների մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ տեղումների պակաս հանրապետության շրջաններում չենք ունեցել:

Երեկՙ ասուլիսի ժամանակ, Գագիկ Սուրենյանը նշեց նաեւ, որ օգոստոս ամսին օդի միջին ջերմաստիճանը լինելու է մի աստիճանով ցածր, այսինքն` լինելու է ավելի սառը օգոստոս, քան մյուս տարիներին: Օգոստոսին Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում կարող է լինել ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 36-37 աստիճան, իսկ գիշերը` նվազում մինչեւ 13 աստիճանով: Բանախոսը եղանակային փոփոխությունները պայմանավորում է Սեւ ծովից թափանցող մթնոլորտային սուր փոփոխություններով: Օգոստոս ամսին, ըստ նրա, Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում նորմայի սահմաններում 4-5 օր կլինեն տեղումներ կարճատեւ անձրեւի եւ ամպրոպի տեսքով, իսկ հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ 7-10 օր:

Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ` այսօր ու վաղը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, սակայն ամսի 2-3-ին հյուսիսային շրջաններում կդիտվեն կարճատեւ անձրեւ ու ամպրոպ: Իսկ հարավային կեսում տեղումների հավանականությունը փոքր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #132, 01-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ