RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013



Տեղադրվել է` 2013-07-30 23:12:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 834, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՄԱՐԿՈՍՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԽԱՂԱԴԱՇՏ ՉՄՏԱՎ

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի ավարտական խաղում Կրասնոդարի համանուն թիմը սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության մատնեց «Ամկարին»: Ընդ որում «Կրասնոդարը» խաղի ընթացքում մրցակցին զիջում էր հաշվի մեջ: «Կրասնոդարը» 4 միավորով 9-րդ տեղում է:

«Ամկարի» հետ խաղին չմասնակցեց Մարկոս Պիզելին, որն այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին: Հիշեցնենք, որ «Ռոստովի» հետ նախորդ տուրի խաղում էլ Մարկոսը խաղադաշտ էր մտել հանդիպման վերջում:

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հետեւյալ կերպ է բացատրել Մարկոսին չխաղացնելու փաստը. «Հանդիպման 2-րդ խաղակեսում, երբ 2 գոլ խփեցինք, որոշեցինք պահպանել հաղթական հաշիվը: Դրա համար էլ խաղադաշտ մտցրեցի Տուբիչին: Իսկ Մարկոսն ամեն դեպքում հարձակողական ոճի ֆուտբոլիստ է, բացի այդ էլ նա ներկայումս լավագույն մարզավիճակում չէ: Սակայն նա բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ մենք հույսեր ենք կապում նրա հետ»:

Հիշեցնենք, որ Մարկոսը «Կուբանից» «Կրասնոդար» տեղափոխվեց հիմնականում այն պատճառով, որ խաղալու քիչ հնարավորություն էր ստանում: Սակայն առայժմ «Կրասնոդարում» էլ ՀՀ հավաքականի կիսապաշտպանի գործերը լավ չեն ընթանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ