RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ՊԱՑԻԵՆՏՆԵՐ

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013



Տեղադրվել է` 2013-07-30 23:12:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 728, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 17

«ՌԵԱԼԸ» ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԿԿԱՏԱՐԻ ԲԵՅԼԻ ՀԱՐՑՈՎ

Մադրիդի «Ռեալը» «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին թիմում ընդգրկելու հույսը չի կորցնում: «Ռեալը» պատրաստ է «Տոտենհեմին» կանխիկ վճարել 51 մլն ֆունտ ստեռլինգ, նաեւ տրամադրել կիսապաշտպան Անխել դի Մարիային եւ պաշտպան Ֆաբիո Կոենտրաուին: Այսպիսով, գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 95 մլն ֆունտ ստեռլինգ: Նշենք, որ ավելի վաղ «Տոտենհեմը» մերժել էր Բեյլին 81 մլն ֆունտ ստեռլինգով վաճառելու առաջարկը: Իսկ ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ «Ռեալում»:

Գարեթ Բեյլը վերջնական որոշում է կայացրել այլեւս խաղադաշտ դուրս չգալ անգլիական թիմի մարզահագուստով, քանի որ շատ է ցանկանում խաղալ Մադրիդի «Ռեալում»: Բեյլի գործակալները հանդիպել են «Տոտենհեմի» սեփականատեր Դենիել Լեւիի հետ: Վերջինս բանակցությունների է հրավիրել Բեյլի ծնողներին, որպեսզի վերջիններս համոզեն որդուն շարունակել ելույթները թիմի կազմում:

«Տոտենհեմը» ներկայացրել է իր պահանջները: Բեյլի տեղափոխության դիմաց ակումբը «Ռեալից» պահանջում է 98 մլն եվրո եւ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուին: Վերջինիս տրանսֆերային արժեքը 20 մլն եվրո է: Հաջորդ շաբաթ սպասվում է 2 ակումբների նախագահների հանդիպումը, որի ժամանակ էլ հավանաբար վերջնականապես պարզ կդառնա Գարեթ Բեյլի ճակատագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ