RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01 > #133, 2013-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013



Տեղադրվել է` 2013-07-30 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 777, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԱՆՏԵՂԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՈՐՈՇ ԲԺԻՇԿՆԵՐԻ

Ի. Պ.

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի անունից ասվում է, որ առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում:

Կարեն Անդրեասյանը դեռեւս իր նախորդ տարեկան զեկույցում անդրադարձել էր Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումներին: Համաձայն ծրագրիՙ մինչեւ 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, սակայն ծնողներն անվճար բուժօգնության համար անհրաժեշտ փաստաթուղթն ունենալով հանդերձ` հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:

Խնդրի բարձրաձայնումից անցել է շուրջ մեկ տարի, սակայն դրական առաջընթաց չի գրանցվել: Ավելին` ՄԻՊ աշխատակազմը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ նմանատիպ խախտումների վերաբերյալ: Օրինակ` Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի դեմ ուղղված բողոքների մասին օմբուդսմենը պաշտոնապես տեղեկացրել է առողջապահության նախարարին, սակայն որեւէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյոք իրավախախտները ենթարկվե՞լ են պատասխանատվության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #131, 31-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ