RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013



Տեղադրվել է` 2013-07-29 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 958, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հայ շախմատիստուհիներից առավել հաջող է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը, որը 6 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա մեկ միավորով է զիջում աղյուսակը գլխավորող Նինո Խուրցիձեին: Լիլիթը վերջին 3 տուրերում հաղթեց Բաիրա Կովանովային, հաշտություն կնքեց Անաստասիա Սավինայի եւ Բելա Խոթենաշվիլու հետ: Մկրտչյանը հայ շախմատիստուհիներից միակն է, որ պարտություն չի կրել:

Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան ունեն 3,5 միավոր: Գերազանց մեկնարկից հետո Կուրսովան զիջեց դիրքերը: Նա հաշտություն կնքեց Օլգա Գիրյայի եւ Միհայելա Սանդուի հետ, իսկ 5-րդ տուրում կրեց առաջին պարտությունը Աննա Մուզիչուկի հետ մրցախաղում: Գալոյանը հաղթեց Դայվա Բատիտեին, ոչ-ոքի խաղաց Անա Գավաշելիի հետ, պարտվեց Աննա Մուզիչուկին:

Աննա Հայրապետյանն ու ռուսաստանցի Ալինա Բալայանը վաստակել են 3-ական միավոր: Աննան հաղթեց Պետրա Կրուլյացին, հաշտությոն կնքեց Ադելինա Ֆոյսորի հետ եւ պարտվեց Սոֆիո Գվետաձեին: Ալինան ավելի հաջող խաղացՙ հաղթանակներ տոնելով Դարիա Վիսանեսկուի եւ Ջուլիա Նովկովիչի նկատմամբ, զիջելով Մարիա Մուզիչուկին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ