RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-07-29 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1055, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍ. «ՅՈՒՐԱՆ ԵՎՍ ՆՊԱՍՏԵՑ, ՈՐ ԸՆՏՐԵՄ «ՍՊԱՐՏԱԿԸ»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրում Արաս Օզբիլիսը նորամուտը նշեց Մոսկվայի «Սպարտակի» կազմումՙ 70-րդ րոպեին փոխարինելով Էյդեն Մակգիդիին: Այդ խաղում Արասը կարող էր նորամուտը գոլով նշել, սակայն նրա հուժկու հարվածից հետո «Դինամոյին» փրկեց դարպասի հորիզոնական ձողը: Օզբիլիսը հնարավորություն չունեցավ համագործակցելու Յուրա Մովսիսյանի հետ, որն այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին: Սակայն առանց նրա էլ «Սպարտակը» 4-1 հաշվով համոզիչ հաղթանակ տոնեց եւ 9 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Իսկ մինչեւ «Սպարտակում» նորամուտը նշելը Արաս Օզբիլիսն առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին:


- Արաս, ճի՞շտ է, որ քեզնով հետաքրքրվում էին մի շարք թիմեր եւ ինչո՞ւ ընտրեցիր «Սպարտակը»:

- Դա ճիշտ է, ես այլ ակումբներից էլ առաջարկներ ունեի: Սակայն, երբ «Սպարտակը» ցանկություն հայտնեց ինձ հրավիրելու թիմ, միանգամից հասկացա, որ ցանկանում եմ այս ակումբում խաղալ: «Սպարտակը» Ռուսաստանի ամենահեղինակավոր եւ հավակնոտ թիմն է, որի խաղաոճն ինձ շատ հարմար է:

- Յուրա Մովսիսյանի «Սպարտակում» հանդես գալը ե՞ւս իր դերը խաղաց:

- Իհարկե: Մինչեւ «Սպարտակ» տեղափոխվելը զրուցել եմ Յուրայի հետ, որից միայն դրական խոսքեր եմ լսել ակումբի մասին: Բնականաբար, դա եւս նպաստեց, որ ընտրեմ «Սպարտակը»:

- Սպարտակցիներից կա՞ն եւս ֆուտբոլիստներ, որոնց հետ ծանոթ ես:

- Անձամբ ծանոթ չեմ:

- Կարելի՞ է համարել, որ «Կուբանի» կազմում «Սպարտակի» դարպասը խփած 2 գոլերը քո մարզական կարիերայում ամենագեղեցիկն էին:

- Այո, հնարավոր է, որ դրանք ամենագեղեցիկ գոլերից էին: Ի դեպ, «Կուբանի» կազմում մասնակցել են «Սպարտակի» հետ կայացած 2 հանդիպումներին, որոնք ավարտվել են միեւնույն 2-2 հաշվով: 2 խաղում էլ ինձ հաջողվեց գոլ խփել:

- Դու «Սպարտակի» դեմ խաղացել ես նաեւ 2011-ին «Այաքսի» կազմում Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում: Ինչպիսի՞ հիշողություններ են մնացել այդ խաղից:

- Մենք Մոսկվայում պարտվեցինք 0-3 հաշվով: Ես 45 րոպե խաղացի: Հիշում եմ, որ գոլային մեկ պահ ունեցա: Վատ չհարվածեցի, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին: Այդ խաղում «Սպարտակը» շատ բարձրորակ ֆուտբոլ ցուցադրեց:

- Եթե Վալերի Կարպինը քեզ ընդգրկի «Դինամոյի» հետ խաղի մասնակիցների թվում, պատրա՞ստ ես խաղալու:

- Պատրաստ եմ: Իսկ ընտրությունը գլխավոր մարզչինն է:

- Դինամոյականներին գոլ խփե՞լ ես:

- Այո: Ընդ որում դա «Կուբանի» կազմում իմ առաջին խաղերից մեկն էր: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի առաջին ելույթս «Սպարտակի» կազմում:

- Ինչո՞ւ ընտրեցիր 11 համարի մարզաշապիկը:

- Դա թիմում ազատ համարներից մեկն էր: Թեեւ 24 համարի մարզաշապիկը, որով խաղում էի «Կուբանում», եւս զբաղված չէր: Սակայն «Սպարտակում» նոր կյանք եմ սկսում, ուստի ինձ համար նոր համարի մարզաշապիկ ընտրեցի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ