RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013



«ՆՈՐ ԱԼԻՔԻ» ՀԵՏՔԵՐՈՎ

Տեղադրվել է` 2013-07-29 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 930, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ...

ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ

Ավարտվեց հերթական հիանալի «Նոր ալիքը»:

Հայտնաբերվեց ոչ միայն արժանի հաղթողըՙ կուբացի Ռոբերտոն, այլեւ ի հայտ եկան շատ ու շատ փայլուն կատարողներ:

Ապացուցվեց, որ «Արմենիա» հեռուստատեսության կողմից հայտնաբերված Հայաստանի ձայնը ճիշտ էր ընտրված, որ մեր երաժշտական համաստեղությունում ծնվել է նոր անունՙ Մերի Մնջոյանը, որը դեռ իր խոսքը կասի եւ կշարունակի հիացնել բոլորիս: Մենք արդեն սովորել էինք «Նոր ալիքում» մեր երգիչների հաղթարշավին, սակայն այս անգամ խիստ հիասթափվեցինք:

8-րդ տեղ: Մի՞թե մեր շնորհաշատ աղջնակը, որն արդեն գերել էր հանդիսատեսին եւ ժյուրիին եւ առաջին երկու երգից հետո լավագույն եռյակում էր, արժանի էր դրան:

Ո՛չ, իհարկե ո՛չ: Անգամ Մելաձեների տգեղ պահվածքը չէր կարող խանգարել նրա հաղթարշավին: Բայց ի՞նչ պատահեց, ինչո՞ւ Մաշան հետ մղվեց: Մեղավորն այստեղ Երեւանումՙ Մաշայի ելույթները նախապատրաստողների մեջ պետք է գտնել, ոչ թե ժյուրիի: Մաշան իրոք պարտվեց երրորդ երգի ժամանակ, պարտվեց, որովհետեւ այդ երգը գրել էին եւ մատուցել ոչ թե պրոֆեսիոնալները, այլ դիլետանտները, որոնք անկախության տարիներին տեղ գտան երաժիշտների շարքում, ի հայտ եկած նոր փողատերերի, քեֆչիների շնորհիվ: Նրանց մեծարեցին, դարձնելով աստղ, այն էլՙ «վաստակավոր»: Եկեք անկեղծ լինենք: Ինչո՞ւ նման պատասխանատու երգի հեղինակը պետք է Հայկոն լիներ, ո՞ր երաժշտական շնորհքի համար: Կարո՞ղ եք հիշել նրա երգերից մեկը, որ անհետացած չլինի:

«Երգի հեղինակը սիրված երգերի հեղինակ Հայկոն է»: Երեք օր անընդհատ կրկնում էր ընդհանրապես իրեն շատ զուսպ պահած գրավիչ եւ գրագետ մեկնաբան Լիլի Հովերը: Մի՞թե Լիլին մոռացել է կամ չգիտի, որ Հայկոն դադարել է երգիչ լինելուց այն պահից, երբ մշակույթի նախարարը արգելեց ֆոնոգրամայով երգելը, նրա դիապազոնը այնքան ցածր է, որ նա բարձր տոնայնությամբ չի կարող երգել, ինչը, ընդհակառակը, Մաշան բարձր նոտաներում է փայլում: Այդ «երգը» կսազեր միայն իրենՙ Հայկոյին:

Մի՞թե չեք տեսնում, որ նրաՙ կինոների համար գրած երաժշտությունը բաղկացած է միայն երեք ակորդից, բայց դա չխանգարեց, որ նրան երեք տարի անընդհատ ճանաչեն կինոյի համար գրած լավագույն կոմպոզիտոր: Հենց այս ճանաչողներն էլ, ինչպես վերեւում նշեցիՙ քեֆչիները, գտել բերել էին Հայկոյին: Ինչո՞ւ մեր իսկական կոմպոզիտորները հեռու մնացին Մաշայի համար երաժշտություն գրելուց:

Ինձ հիացնում են «Հայաստանի ձայնի» իրոք հիանալի մարզիչները, որոնք բազմաթիվ լավագույն կատարողների միջից գտան եւ հայտնաբերեցին Մաշային: Նրանք դեռ Երեւանում լսե՞լ են այդ «երգ» կոչեցյալը, չե՞ն պայքարել այն Մաշայի վզին փաթաթելու համար, թե՞ քեֆչիները ինչ ուզելՙ արել են:

Մի բան փաստ է, որ «Արմենիա» հեռուստատեսությունը մինչեւ վերջ չտարավ իր լավ սկսած գործը, իսկ նրան էլ չօգնեցին «Նոր ալիքի» «երաժիշտ» կազմակերպիչները: Ափսոս, որ դեռ չենք կարողանում ազատվել դիլետանտներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ