RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#128, 2013-07-26 > #129, 2013-07-27 > #130, 2013-07-30 > #131, 2013-07-31 > #132, 2013-08-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-07-29 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1004, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԵԳԻՊՏՈՍԻ ՆԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵՑ ՀԵՌԱՆԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ

Սինայն արդեն ռազմական գոտի է

Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունները մտածում են Կահիրեում արտակարգ դրություն հաստատելու մասին: Նման քայլի շնորհիվ պետք է կարգուկանոն հաստատվի այն թաղամասերում, որտեղ արդեն 1 ամիս ցույցեր են անում պաշտոնանկ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները: Սպանության եւ առեւանգումների մեղադրանքով Մուրսիի ձերբակալությունից հետո անկարգությունների նոր ալիք է սկսվել: Շաբաթավերջին ոստիկանների եւ իսլամիստների բախումների ընթացքում սպանվեց 80 մարդ, վիրավորվեցին հարյուրավոր ցուցարարներ:

Նրանցից մեկըՙ Խալեդ Հաշեմը, BBC-ի թղթակցին ասել է, թե ոստիկանները զենք են կիրառել խաղաղ երթի մասնակիցների դեմ:

Ոստիկանությունը պնդում է, թե ցուցարարների դեմ կիրառվել է միայն արտասվաբեր գազ, իսկ սադրանքներ կազմակերպել են հենց իսլամիստները, որոնցից շատերը կալանավորվել են հրազենը ձեռքներին:

Եգիպտոսի ներքգործնախարար Մուհամմեդ Իբրահիմը երկուշաբթի օրը իսլամիստներից պահանջել է հեռանալ քաղաքային հրապարակներից, այլապես «ոստիկանությունը կգործի անչափ կոշտ ձեւով»: Սակայն Մուրսիի կողմնակիցները մտադիր չեն հեռանալ: Ընդհակառակը, հեռանում են Կահիրեի բազմաթիվ բնակիչներ, որոնց կյանքը դժոխային է դարձել չորս շաբաթ օր ու գիշեր չդադարող հանրահավաքների ու ցույցերի պատճառով:

Զինված ուժերի շտաբը Սինայի թերակղզի է մտցրել 2-րդ եւ 3-րդ դաշտային բանակները, զրահատեխնիկա, տանկեր, որպեսզի ջիհադիստական զինված խմբավորումները չկարողանան թափանցել Կահիրե, իսկ Գազայի հատվածի գրոհայինները չմիանան «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների ջոկատներին: Գործողությունը կոչվում է «Անապատի փոթորիկ»: Թերակղզու հյուսիսում եւ կենտրոնում զորքերին դիմակայում են հազարավոր զինված իսլամիստներ: Սինայի մատույցները փակ են, այսօր դա ռազմական գոտի է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #130, 30-07-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ