RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1038, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 11

Orange ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱՐՄԻՐ ԱՂԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Orange Հիմնադրամի եւ G2IA միացյալ ջանքերով Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ: Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը եւ թույլ է տալու գյուղի ավելի քան 38 ընտանիքների միավորել իրենց աշխատանքըՙ ստանալու ավելի լավ արդյունքներ:

Գյուղում ստեղծված կոոպերատիվին աջակցելու նպատակով ստեղծվել են պահածոյացման արտադրամաս եւ խոտաբույսերի չորանոց, որոնք թույլ են տալու կոոպերատիվի անդամներին կազմակերպել աշխատանքը: Բնակիչների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաեւ կապեր են ստեղծվել վերամշակող ընկերությունների հետ, ներդրված նոր մոդելիՙ սպառողական կոոպերատիվի գործունեությունը եւ բերքի իրացումը հեշտացնելու նպատակով:

Այս օրերին Լոռու մարզի Օձուն գյուղում կազմակերպված գյուղմթերքի ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ Կարմիր Աղեկի բնակիչներն արդեն իսկ ներկայացան իրենց արտադրանքովՙ ցուցադրելով տարբեր մրգերից պատրաստված մուրաբաների, չորացված խոտաբույսերի, հյութերի ու օղու մեծ տեսականին:

«Հայաստանի գյուղերի խնդիրներն Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Կարմիր Աղեկն արդեն երկրորդ գյուղն է, որտեղ Orange Հիմնադրամի աջակցությամբ տնտեսական նախագիծ է իրականացվում: Այն հավակնում է դառնալ կայուն եւ մշտական զարգացման հիմք գյուղի բնակիչների համար: Իսկապես ցանկանում ենք շուտով տեսնել այն արդյունքներն ու փոփոխությունները, որ մեր ներդրումը պիտի բերի այս գյուղին», ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 4.160.000 դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ