RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13 > #120, 2013-07-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013



Տեղադրվել է` 2013-07-11 23:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1256, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ՌՈՇԵՆ» ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՈՐԱԿԸ ՄԵԾ ՏԱԳՆԱՊ Է ՀԱՐՈՒՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ...

Ա. Մ.

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության պետական վերահսկողության ծառայության («Ռոսգոսնադզոր») պետ Գենադի Օնիշչենկոն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայից Ռուսաստան ներմուծվող քաղցրավենիքի որակը լուրջ տագնապ է հարուցում: «Վերջին ժամանակներս ծառայության շատ ավելի լուրջ մտահոգությունն է առաջացնում Ուկրաինայից Ռուսաստան ներմուծվող հրուշակեղենի որակը: Առաջին հերթին, խնդիրներ է առաջացնում «Ռոշեն» (Roshen) ընկերության արտադրանքը», նշել է նա:

Տեղեկացնենք, որ «Ռոշեն» ընկերության արտադրանքը ներմուծվում եւ վաճառվում է նաեւ Հայաստանում: Ռուսաստանի համապատասխան ծառայության հայտարարությունից հետո ուկրաինական այս ընկերության քաղցրավենիքի որակի վերաբերյալ Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որեւէ ասելիք չունի՞, եւ ընդհանրապես վատ չէր լինի, որ այս ծառայությունը գոնե մեկ-մեկ զբաղվեր նաեւ ներմուծվող ապրանքների որակի խնդիրներով, իսկ մեր օտարամոլ սպառողներն էլ տեղեկանային իրենց սիրելի արտադրանքի որակի մասին հնչող մտահոգություններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #118, 12-07-2013

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ