RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03 > #113, 2013-07-04 > #114, 2013-07-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2013-07-03 00:10:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 829, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՄՐՑՈ՞ՒՅԹ, ՆՎԱԶՈ՞ՒՐԴ, ԹԵ՞...

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Լրատվամիջոցների ու քաղաքական շրջանակների գլխավոր թեման այս օրերին եւ հատկապես հանրապետության նախագահի կիրակնօրյա «խորհրդակցությունից» հետո, բնականաբար, պետական գնումների, տարբեր մրցույթների կազմակերպման եւ դրանց արանքում պետության կրած վնասների, «ատկատների» եւ գործարքային մութ փոխհամաձայնությունների շուրջն է պտտվում, դրանց վերաբերյալ պետության գլխավորի նկատողությունների ու հանձնարարականների համատեքստում:

Հիշյալ «խորհրդակցության» ընթացքում Սերժ Սարգսյանը տվեց օրինակը շինարարական տարբեր մրցույթներին ներկայացվող ճշգրիտ, անխոցելի փաստաթղթերի, որոնց այդքան «ճիշտ կազմումը դեռեւս երաշխիք չէ, որ գործընթացն ընթանում է արդար, արդյունավետ եւ պետության համար ընդունելի եղանակով», ասաց նա: Իսկապես, մեր օրերում բոլորովին դժվար չէ «գերճշգրիտ» փաստաթղթեր պատրաստելը. ինչպես ասում ենՙ «փողին մուննաթ». մասնագետները պատրաստ են հրաշալի առաջարկ-ծրագրեր ներկայացնել որեւէ մրցույթի: Բայց, կարծում եմ, ավելի կարեւոր է, թե ո՛վ կամ ովքե՛ր են ընդունում այդ «փակ» եւ «անանուն» մրցութային ծրարները:

Եվ քանի որ մեր փոքրիկ Հայաստանում բոլորն են ուզում արագ, շատ արագ հարստանալ, խարդախություն մատուցողի եւ ընդունողի միջեւ գործարքները անխուսափելի են: Ու հենց դրա համար մեր կառավարությունն ու գերատեսչությունները մշակել են զանազան չափորոշիչներ, որոնք, սակայն, ունեն մի հիմնական թերությունՙ մրցույթը սովորաբար շահում է ամենացածր գին առաջարկողը:

Արտասահմանում բոլորովին պատահաբար մեկ անգամ որպես հասարակական մասնակից ներգրավված լինելով շինարարական մրցույթն անցկացնող հանձնախմբի կազմում, սովորեցի, թե ինչպես են պաշտոնակիցներս ստուգում-գնահատում հայտերը: Վստահելիություն, փորձ եւ տրամաբանական գնային առաջարկ: Ոչ թե ցածր գին, այլՙ տրամաբանական ու պատճառաբանված գին: Անշուշտ նաեւՙ երաշխիքային որոշակի գումարՙ ռիսկերը կանխելու համար: Ահա՛ հիմնական մոտեցումը, որով առաջնորդվում էր մեր հանձնախումբը: Եվ արդյունքըՙ ըստ ամենայնի գոհացուցիչ եղավ:

Մինչդեռ մեր իրականության մեջ մրցույթները սովորաբար անցկացվում են նվազուրդի (հոլանդական աճուրդ) սկզբունքով, որի հետեւանքով հաճախ պետբյուջեն եւ հանրությունը կրում են ավելի մեծ կորուստներ, իսկ երբեմն տապալվում է ողջ ծրագիրը: Նվազուրդը ընդունելի է պետգնումների պարագայում միայն, պայմանով, որ որակը եւ մատակարարման ժամկետները խիստ հսկողության տակ գտնվեն:

Վախենում եմ, որ Վերահսկիչ պալատի զեկուցումից եւ դրան հետեւած արձագանքներից ու հատկապես ՀՀ նախագահի նկատողություններից հետո մրցութային ցածր գների սկզբունքը դառնա առավել կիրառվող, համատարած, պետբյուջեն կանգնեցնելով նորանոր կորուստների առաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #112, 03-07-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ