RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013



ՎԱՐԿ, ՏՈԿՈՍՆԵՐ, ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ...

Տեղադրվել է` 2013-06-29 00:02:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1040, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ԱՆԱԽՈՐԺՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ «ԱՐՑԱԽ» ԲԱՆԿՈՒՄ

Ի. Պ.

«Վաչագան-Գեւորգ» ընկերության տնօրեն Վաչագան Մկրտչյանն իր ընկերության շինարարական գործունեության ընթացքում աշխատել է տարբեր բանկերի հետ, այդ թվում եւ «Արցախ» բանկի հետ, ու մինչ 2010 թվականը կարողացել է հաջողությամբ մարել վերցված վարկերը: Սակայն 2010-ին սկսված տնտեսական ճգնաժամի պաճառով չի կարողացել ժամանակին մարել տոկոսներ, եւ արդեն 2011-ին խնդրանքով դիմել է «Արցախ» բանկին, որպեսզի իջեցնեն իր վարկի տոկոսներն ու երկարացնեն վարկի մարման ժամկետը: Սակայն բանկից ստացել է պատասխան, որ Կենտրոնական բանկը նման գործարք թույլ չի տալիս: Այնուհետեւ Վաչագանը տոկոսները մարել չի կարողացել: Իսկ «Արցախ» բանկը նրա պարտքի դիմաց վերցրել է Վաչագանի բիզնեսը, վաճառքի համար նախատեսված շինանյութն ու երկու մեքենան: Սակայն Վաչագանը խոստացել է, որ կշարունակի աշխատել եւ մարել պարտքը:

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վաչագան Մկրտչյանի շահերի պաշտպան Մարիաննա Եղիազարյանն ասաց, որ շուկայականից ցածր գնով է վերցվել այն շինությունը, որտեղ իրականացվում էր Վաչագանի բիզնեսը, այդ թվում եւ գրավադրված շարժական գույքն ու ապրանքն ամբողջությամբ:

Այսօր գրավադրված է նաեւ Վաչագան Մկրտչյանի բնակարանը, սակայն արդեն 2 տարի Վաչագանը «Արցախ» բանկից չի կարողանում իմանալ, թե որքան տուգանք է գումարվել իր գրավադրված գույքին ու որքան է կազմում իր պարտավորությունը:

Ըստ փաստաբանի` Վաչագան Մկրտչյանը գրավոր 4 դիմում է ուղարկել բանկին, սակայն հստակ պատասխան չի ստացել, ու քանի որ «Արցախ» բանկից ստացված փաստաթուղթ չունեն, հետեւաբար չեն կարող դիմել դատարան առանց իրավիճակը բնութագրող փաստաթղթի, իսկ բնակարանն արդեն հանել են աճուրդի:

Վաչագան Մկրտչյանի ու «Արցախ» բանկի Սայաթ-Նովա փողոցի մասնաճյուղի կառավարիչ Զորիկ Ավետիքյանի միջեւ նաեւ եղել է անախորժություն: Վաչագանը պատմեց, որ կառավարիչն իր վրա նույնիսկ զենք է բարձրացրել այն ժամանակ, երբ ինքը պարզաբանում է պահանջել իր կնոջ մոտ նրա արած հայտարարությունների համար: Զորիկ Ավետիքյանը Վաչագանի հասցեին ասել է, թե նրա պարտքերի պատճառը թղթախաղն ու սիրուհիներն են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ