RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013



ՄՈՆՐԵԱԼ

Տեղադրվել է` 2013-06-29 00:02:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1097, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՀԱՅՐ ԱՐԵՆ ՃԵՊԵՃՅԱՆԸՙ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՄԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Հ.Ծ.

«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ, մայիսի 24-25-ին Մոնրեալի Սբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կայացած տարեկան պատգամավորական ժողովում կանադահայոց թեմի առաջնորդ է ընտրվել Չիկագոյի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվՙ հայր Արեն Ճեպեճյանը: Ժողովին մասնակցել են թեմի բոլոր հոգեւորականներն ու բոլոր եկեղեցիների պատգամավորները:

Ըստ Կանադայի Հայաստանյայց առաքելական եկեղեցու կանոնադրությանՙ թեմական խորհրդի կողմից նախօրոք պատրաստված է եղել առաջնորդական թեկնածուների եռանուն ցանկ (Բագրատ եպս. Գալստանյան, Տաճատ եպս. Յարդմյան եւ Արեն վրդ. Ճեպեճյան), որը վավերացված է եղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից:

Ճեպեճյանը ծնվել է 1966-ին Դեթրոյթում, հոգեւորականի ընտանիքում: Հոր քահանա ձեռնադրման առիթով 1970-ին տեղափոխվել է Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս): Այնուհետեւ ընտանիքը 1983-ին դարձյալ տեղափոխվել է, այս անգամՙ Ֆլորիդա, որտեղ Արեն Ճեպեճյանը հաճախել է Մայամիի Սենտ Թոմաս համալսարանը: Այդ ընթացքում մեկ կիսամյակ նա դասընթացների է հետեւել նաեւ Իսպանիայում:

1989-1990 թվերին սովորել է Մայր աթոռ Սբ Էջմիածնում, որից հետո վերադարձել է Մ. Նահանգներ: Մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովներին: 1998-ից նշանակվել է Չիկագոյի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ: Չիկագոյի կրոնական առաջնորդների խորհրդի անդամ է եւ հիմնադիր անդամ Չիկագոյի Հազարամյակի էկումենիկ հանձնախմբի: Մասնակցել է 1999-ին Երեւանում կայացած Ազգային եկեղեցական ժողովինՙ ընտրելու համար Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոսինՙ Գարեգին Ա-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ