RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-29 00:02:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 935, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԳՆԱՃԸ ՀՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 6,5 ՏՈԿՈՍ

Ա. Մ.

2013-ի հունիսին 2012-ի հունիսի նկատմամբ գնաճը կազմել է 6,5 տոկոս: Այս ցուցանիշն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը, ներկայացնելով սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2012-ի հունիսին: Այսինքն, ինչպես եւ կանխատեսվում էր, գնաճը Հայաստանում դուրս է եկել ԿԲ մատնանշած 4 տոկոս գումարած-հանած 1,5 տոկոս նպատակային միջակայքից: Միաժամանակ, 2013-ի հունիսին մայիսի համեմատ գները մնացել են անփոփոխ, 2012-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,7 տոկոս, իսկ 2013-ի հունվար-հունիսին 2012-ի հունվար-հունիսի համեմատ գնաճը կազմել է 4,1 տոկոս:

Պարենային ապրանքների գները 2013-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմար աճել են 9 տոկոսով, իսկ այս տարվա մայիսի համեմատ` նվազել 0,6 տոկսով, ոչ պարենային ապրանքներինը` 2012-ի հունիսի նկատմամբ աճել են 4,8 տոկոսով, իսկ մայիսի նկատմամբ` 0,1 տոկոսով, ծառայությունների գները նախորդ տարվա հունիսի համեմատ աճել են 3,4 տոկոսով, այս տարվա մայիսի համեմատ` 0,9 տոկոսով:

Պարենային ապրանքներից հունիսին մայիսի նկատմամբ արձանագրված 0,6 տոկոս գնանկման վրա անմիջական ազդեցություն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի 8,1 տոկոս եւ շաքարավազի 1 տոկոս գնանկումը:

Կաթնամթերքի դեպքում հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է 2 տոկոս գնաճ, իսկ անցյալ տարվա հունիսի նկատմամբ` 10,1 տոկոս գնաճ: «Լոռի» պանրի գինը մայիսի համեմատ նվազել է 0,7 տոկոսով, «Չանախինը»` 0,2 տոկոսով: Յոգուրտի գինը աճել է 13,4 տոկոսով, թթվասերինը` 11,3 տոկոսով, թարմ կաթինը` 16,7 տոկոսով, մածունինը` 17,7 տոկոսով, կաթնաշոռինը` 18,3 տոկոսով: Ձվի գները մայիսի համեմատ նվազել են 0,3 տոկոսով: Մսամթերք ապրանքախմբում մայիսի նկատմամբ արձանագրվել է 0,6 տոկոս գնաճ: Մրգի ապրանքախմբում հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է 0,4 տոկոս գնաճ, իսկ անցյալ տարվա հունիսի նկատմամբ` 18,4 տոկոս գնաճ:

Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է հիմք ընդունելով շուրջ 500 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ