RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-06-29 00:02:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 923, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 24

«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ԽԼԱՑՈՒՄԸ` ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ԱՄՆ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ

Վ.ՊՈՂՈՍՅԱՆ

Մամուլի հանդեպ վերաբերմունքն Ադրբեջանում այն ոչ մեծաթիվ ոլորտներից է, երբ համեմատությունը, որքան էլ Հայաստանում մամուլի ազատության առումով բողոքելու տեղ կա, միշտ ի վնաս Ադրբեջանի է, թեեւ Ադրբեջանի ֆոնին լավ երեւալու հավակնություն ունեցող Հայաստանը ոչ մի բան չի շահում այդօրինակ համեմատությունից:

Որ լրագրողների հանդեպ ճնշումներ են գործադրվում, այն էլ զանգվածաբար, Բաքվում տեղի ունեցող որեւէ իրադարձության համատեքստում, բնավ զարմանալի չէ, ինչպես զարմանալի չէ, երբ նավթային դոլարները քարոզչական նպատակներով եւս ծախսող ադրբեջանական իշխանությունները նաեւ ժամանակակից տեխնիկական միջոցներով են փորձում խափանել մամուլի աշխատանքը:

Լուրերը, թե Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքին միջամտելու փորձեր են արվում, դժվար թե ադրբեջանցի ինչ-որ հանքափորի ձեռքով է արվում կամ էլ նրա ցանկությամբ:

Հունիսի 27-ի` ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակի տնօրեն Պատրիկ Վենթրելին ճեպազրույցի ժամանակ «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Սյուզան Պրեստոն հետաքրքրվել է, թե, «Ազատության» տեղեկացմամբ, նրանց հաղորդումները Ադրբեջանում միջամտության են ենթարկվում այնպես, որ կարծես խափանումներն ու ձայնի խլացումը արվում են ադրբեջանական կառավարության կողմից: «Հետաքրքրական է, թե որն է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը դրան եւ ինչ կարող է դա նշանակել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների համար», հարցրել է լրագրողը: Ի պատասխան Վենթրելը հայտարարել է, որ իրենք ծանոթացել են այն զեկույցներին, որոնց համաձայն, «Ազատություն» ռադիոկայանը եւ մի շարք այլ լրատվամիջոցներ արբանյակային հեռարձակման դժվարություններ ունեն Ադրբեջանում եւ Ադրբեջանի ուղղությամբ:

«Մենք շփումներ ենք ունեցել ռադիոկայանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ հարցի քննարկման նպատակով», տեղեկացրել է պետքարտուղարության ներկայացուցիչը, ավելացնելով, որ Միացյալ Նահանգների մոտեցմամբ` ռադիոկայանը կարեւոր ներդրում է իրականացնում ադրբեջանական լրատվական դաշտում:

«Ռադիոկայանի հաղորդումները օբյեկտիվ եւ անկախ լրագրության պահանջված մոդել են Ադրբեջանում, եւ Միացյալ Նահանգները մեծապես աջակցում է Ադրբեջանում մամուլի ազատությանն ու ազատ արտահայտվելու իրավունքին», ասել է Վենթրելը:

Թե որքանով է նշվող ռադիոկայանը օբյեկտիվ ու անկախ, թեկուզ Ադրբեջանում, կարելի է դատել նաեւ մի շարք հրապարակումներից, որոնց «Ազգ»-ում անդրադարձել է ռադիոկայանի նախկին աշխատակիցներից մեկը: Սակայն ակնհայտ է, որ եթե հարցը ամերիկյան պետքարտուղարության կողմից քննարկվում է ռադիոկայանի եւ ադրբեջանական ղեկավարության հետ, ուրեմն մեղադրանքները, թե խափանումներն իրականացվում են Ադրբեջանի կառավարության կողմից, բնավ էլ անհիմն չեն:

Հ.Գ. Շատ հետաքրքրական է, որ ճեպազրույցի ավարտից ընդամենը 24 րոպե անց ողջ հանդիպման սղագրությունը արդեն տեղադրված է եղել պետքարտուղարության կայքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ