RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013



Տեղադրվել է` 2013-06-29 00:02:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1115, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 34

ՊԱՐԶՎՈՒՄ Էՙ ՌՈՒՍՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՌԱՑԵԼ ՏԱՐՏՈՒՍԻՑ

Պ. Ք.

Մոսկվան սաուդցիներին մեղադրեց ահաբեկիչներին աջակցելու մեջ

ՌԴ պաշտպանության նախարարության սեփական «լավատեղյակ» աղբյուր վկայակոչելովՙ մոսկովյան «Վեդոմոստի» թերթը հունիսի 26-ին գրել էր, թե նախարարությունը սիրիական Տարտուս նավահանգստի նյութատեխնիկական ապահովման կետից դուրս է բերել ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական անձնակազմը: «Վեդոմոստիի» այդ հրապարակմանն անդրադարձավ նաեւ «Ազգը»: Մասնավորապես խոսվում էր այն մասին, որ Միջերկրական ծովում ռուսական ծովուժի օպերատիվ միավորման նավերը կարող են պաշարները համալրել կիպրական Լիմասոլ նավահանգստում:

Այս կապակցությամբ ՌԴ պաշտպանության նախարարությունը հունիսի 27-ին պաշտոնական ճշգրտումներ է մտցրել Տարտուսի նավահանգստի նյութատեխնիկական ապահովման կետից ռուսաստանցի բոլոր զինծառայողների դուրսբերմանը վերաբերող տեղեկատվության մեջ:

Պաշտպանական գերատեսչությունում ՌԻԱ գործակալության թղթակցին տվել են հետեւյալ պարզաբանումը.

«Տարտուսը առաջվա պես մնում է Միջերկրական ծովում ռուսական նավերի բազավորման ու նորոգման պաշտոնական կետը եւ շարունակում է կատարել իր խնդիրները: Սիրիական Տարտուսի նյութատեխնիկական ապահովման կետից անձնակազմի դուրսբերմանը վերաբերող պնդումը ԶԼՄ-ներում անչափ սխալ է ներկայացված ռեալ իրավիճակի տեսակետից»:

Ըստ որում նախարարությունը խոստովանել է, որ Տարտուսում չկան ռուսաստանցի զինծառայողներ, քանի որ նավերի եւ առափնյա օբյեկտների սպասարկմամբ զբաղվում են բացառապես քաղաքացիական մասնագետներ: «Այդ անձնակազմն առաջվա պես աշխատում է սովորական ռեժիմով: Տարտուսից նրա տարհանման մասին որեւէ խոսք չկա», ընդգծել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Տարտուսի նավահանգստի նյութատեխնիկական ապահովման կետը Ռուսաստանի ծովուժի միակ գործող բազան է նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս:

Ինչ վերաբերում է բուն Սիրիայի հետ կապված զարգացումներին, ՌԴ արտգործնախարարությունը հունիսի 28-ին Սաուդյան Արաբիային մեղադրել է Սիրիայում միջազգային ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այդ մասին ասվում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքէջում:

ԱԳՆ-ում հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է միջազգային ահաբեկիչներին եւ ծայրահեղական խմբավորումներին, ինչպես նաեւ նրանց զենք է մատակարարում, որպեսզի «Սիրիայի ժողովրդի արյան եւ տառապանքների հաշվին իրականացնի սեփական աշխարհաքաղաքական նկրտումները»:

Սա ՌԴ ԱԳՆ-ի պատասխանն է Էր Ռիադին, որը Ռուսաստանին ամբաստանել էր «Սիրիայում զանգվածային սպանություններին անսահմանափակ ռազմական օժանդակություն ցույց տալու» մեջ:

Սաուդյան Արաբիան մտնում է «Սիրիայի բարեկամների» խմբիՙ այն պետությունների կազմակերպության մեջ, որոնք պայմանավորվել են սիրիական ընդդիմությանն օգնել զենքով, հանդերձանքով եւ նյութերով: Ռուսաստանն իր հերթին աջակցում է պաշտոնական Դամասկոսին, որն իր հակառակորդներին անվանում է ահաբեկիչներ:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին այն միտքն է արտահայտել, որ ՄԱԿ-ը պարտավոր է քննել սիրիացի ապստամբներին լիբիական զենքի մատակարարմանը վերաբերող հաղորդումները, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ի եւ այլ երկրների լրատվամիջոցներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ