RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02 > #112, 2013-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013



Տեղադրվել է` 2013-06-29 00:02:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1678, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ԶՐԿԵՑԻՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Թուրքիայի իշխանությունները որոշել են փոփոխել բանակի կանոնադրությունըՙ զինվորականներին զրկելով պետական հեղաշրջումներ կազմակերպելու հնարավորությունից: Կառավարությունը հունիսի 27-ին համապատասխան ուղղումներ է ներկայացրել խորհրդարանի քննարկմանը: Այդ մասին հաղորդում է Hurriyet Daily news կայքէջը:

Ուղղումները կսահմանափակեն զինվորականների մասնակցությունը ներքաղաքական կյանքին: Նրանց գլխավոր խնդիրը կդառնա Թուրքիայի պաշտպանությունն արտաքին սպառնալիքներից: Խորհրդարանն օրինագծի քննարկումը սկսելու է 2013-ի աշնանըՙ ամառային արձակուրդի ավարտից հետո:

Հեղաշրջում կատարելու իրավունքը թուրքական բանակին ընձեռվել էր 1960 թվականին, հիշեցնում է Ռոյթեր գործակալությունը: Այդ ժամանակվանից զինվորականները 4 անգամ փոխել են երկրի իշխանությունը:

Թուրքիայի կառավարությունը ուղղումները նախապատրաստեց 2013-ի մայիսին երկրում սկսված բողոքի զանգվածային ցույցերի պայմաններում: Սկզբում ցուցարարները հանդես էին գալիս Ստամբուլում «Գեզի» զբոսայգու քանդման դեմ: Ավելի ուշ ակտիվիստների շրջանում հայտնվեցին քաղաքական կարգախոսներ, եւ նրանք սկսեցին պահանջել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը:

2003-ին իշխանության գլուխ անցած Էրդողանը առաջին անգամը չէ, որ փորձում է սահմանափակել զինվորականների ազդեցությունը: Նրա կառավարման ժամանակամիջոցում Թուրքիայում անցկացվել են մի շարք աղմկալի դատավարություններ` զինվորական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #110, 29-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ