RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#107, 2013-06-26 > #108, 2013-06-27 > #109, 2013-06-28 > #110, 2013-06-29 > #111, 2013-07-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013



Տեղադրվել է` 2013-06-28 09:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1022, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 30

Orange-Ի ՀԵՏ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊՆ ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱՃԱՃԿՈՒՏ ԳՅՈՒՂՈՒՄ

Երեկ Orange-ը հայտարարեց Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում իր ծառայությունների մեկնարկի մասին, որտեղ բջջային կապի ու ինտերնետի ծառայությունները մինչ օրս անհասանելի էին: Orange-ի հետ Կաճաճկուտը, որն ունի մոտ 200 բնակիչ, կունենա ոչ միայն ժամանակակից շարժական հեռախոսակապ, այլ նաեւ գերարագ ինտերնետ:

«Այս կայանը գործարկվել է հենց այսօր, եւ ես երջանիկ եմ լինել այստեղՙ այդ փաստն ազդարարելու համար: Այս կայանը պիտի ապահովի արագ կապն ինչպես գյուղի ներսում, այնպես էլ աշխարհի հետ: Ընդամենը երկու շաբաթ առաջ մենք Սյունիքի մարզում էինք, որտեղ հայտարարեցինք ծառայությունների մեկնարկը երկու փոքր գյուղերում, ինչպես նաեւ հանրային փորձարկում արեցինք Էջմիածին քաղաքումՙ փորձելով մինչեւ 42 Մբ/վ արագությամբ ցանցի աշխատանքը: Orange-ը հպարտ է լինել այն օպերատորը, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը քաղաքներում, այլ նաեւ ստեղծում է այս հնարավորություններն այնպիսի գյուղերում, ինչպիսին Կաճաճկուտն է», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ իր ծառայությունների մեկնարկից հետո 4 տարուց էլ պակաս ժամկետում Orange-ի ծառայություններն այսօր հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին: Ընդ որում Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում Orange-ը կառուցել է մինչեւ 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթումՙ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց:

Orange-ի քաղաքականությունն է, մշտապես հոգալով ցանցի տեխնիկական բարձր որակի մասին, շարունակել ընդլայնել իր ծառայությունների մատուցումը գյուղական համայքներումՙ ներառյալ այնպիսի բնակավայրեր, որոնք չեն գտնվում ոչ մի օպերատորի ծածկույթում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 28-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ