RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



Տեղադրվել է` 2013-06-20 23:31:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 962, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄ ՄԱՅԻՍԻՆ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած 2013-ի հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայնՙ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է միայն 5,3 տոկոսով: 5 ամիսներին աճի տեմպի նվազումը պայմանավորված է մայիս ամսին տնտեսական ակտիվության 1,3 տոկոս անկմամբ: Սակայն նախ ներկայացնենք հունվար-մայիսի ցուցանիշները:

Այս տարվա առաջին հինգ ամիսներին արդյունաբերությունում արձանագրվել է 8 տոկոս աճ, գյուղատնտեսությունում աճը կազմել է 1,3 տոկոս: Շինարարությունը շարունակում է անկում արձանագրել` 8,8 տոկոս: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է 5,8 տոկոս աճ, առեւտրի շրջանառությունում` 4,3 տոկոս աճ:

Ինչ վերաբերում է միայն մայիս ամսվա ցուցանիշներին` համեմատած նախորդ տարվա մայիսի հետ, ապա արդյունաբերությունում գրանցվել է 7,4 տոկոս անկում, գյուղատնտեսությունում` 1,3 տոկոս անկում, շինարարությունում` 15,9 տոկոս անկում, առեւտրում եւ ծառայություններում` գրեթե անփոփոխ է:

Մայիսին նախորդ ամսվա ապրիլի համեմատ արդյունաբերությունն ունեցել է 5 տոկոս աճ, գյուղատնտեսությունը` 32,2 տոկոս, շինարարությունը` 33,6 տոկոս, առեւտուրը` 7,1 տոկոս, ծառայությունները` 1 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի առաջին հինգ ամիսներին 2012-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 0,2 տոկոսով եւ կազմել մոտ 2 մլրդ 192 մլն դոլար: Արտահանումը կազմել է 561 մլն դոլար, արձանագրելով 9,2 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 1 մլրդ 631 մլն դոլար, նվազելով 2,6 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-մայիսին կազմել է 1 մլրդ 70 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-մայիսին կազմել է մոտ 143 հազար դրամ, մասնավոր հատվածում` 177 հազար դրամ, պետականումՙ 113 հազար դրամ:

Այսպիսով, մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է արձանագրել: Բնական է, որ գյուղատնտեսության, ապա նաեւ վերամշակող արդյունաբերության վրա ազդելու էին կարկտահարության հետեւանքները: Ապագայում նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը կունենա իր բացասական ազդեցությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ