RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#102, 2013-06-19 > #103, 2013-06-20 > #104, 2013-06-21 > #105, 2013-06-22 > #106, 2013-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013



Տեղադրվել է` 2013-06-20 23:31:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1167, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 23

«ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄՍԽԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ՊԵՏՔ Է ԿՐԵՆ ԽԻՍՏ ՊԱՏԻԺ»

Ա. Մ.

Միաժամանակ, ըստ վարչապետի, Վերահսկիչ պալատը չի կարող քաղաքական գնահատականներ տալ

Կառավարության նիստը սկսվելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքական երեք հայտարարություն արեց Վերահսկիչ պալատի հաշվետվության առնչությամբ:

«Առաջին քաղաքական հայտարարությունը. ես անձամբ խիստ շահագրգռված եմ, որ բոլոր այն բացահայտումներին վերաբերող գործերը, որոնց մասին խոսում էր Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին, եւ տրվեն պատասխաններ: Եվ ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան:

Ես ամբողջությամբ կիսում եմ Ազգային Ժողովի նախագահի այն տեսակետը, որ պետական բյուջեի միջոցները երբեւիցե մսխած պաշտոնատար անձինք պետք է կրեն խիստ պատիժ:

Երկրորդ. Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացված կառույց է, եւ համաձայն եմ պատգամավորների այն տեսակետին, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն կանոնակարգը, թե ինչպես է ներկայացվում Վերահսկիչ պալատի հաշվետվությունն Ազգային ժողովում: Վերահսկիչ պալատն իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարություններով: Վերահսկիչ պալատը պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալն Ազգային Ժողովի եւ գործադիր իշխանության գործառույթն է:

Մենք այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնեցինք Վերահսկիչ պալատին` համատեղ աշխատանքի համար: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում: Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է եւ կոռումպացված ձեւով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին: Պետական բյուջեի 70 տոկոսը` 700 մլրդ, դա նշանակում է, որ ասվածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը:

Եվ երրորդ քաղաքական հայտարարությունը. հանձնարարում եմ բոլորիդ եւ պահանջում ձեզնից, որ ձեր հասցեին հնչած որեւիցե մեղադրանք անպատասխան չմնա: Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներինՙ կա՛մ հերքել, կա՛մ պատրաստել նյութեր եւ այդ նյութերը ներկայացնել դատախազություն, կա՛մ հրապարակային ներկայացնել, որ այդ մեղադրանքները ճիշտ են եւ դուք դրա համար պետք է պատասխանատվություն կրեք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #104, 21-06-2013

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ