RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18 > #102, 2013-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013



Տեղադրվել է` 2013-06-14 23:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 976, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 46

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ԱՄՐԱՊՆԴԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բանկի գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանը փայլուն գնահատեց բանկի գործունեության արդյունքները

2012-ին «Արարատբանկը» ունեցել է 3,3 մլրդ դրամ մաքուր շահույթ: Երեկ տեղի ունեցած բանկի բաժնետերերի տարեկան ժողովում այս եւ բանկի մյուս ցուցանիշների մասին խոսեց «Արարատբանկի» գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Նա անցյալ տարվա բանկի գործունեության արդյունքները փայլուն գնահատեց, նշեց, որ բանկն ամրապնդել է դիրքերը Հայաստանի եւ միջազգային ֆինանսական շուկաներում, ապա թվարկեց մյուս ցուցանիշները: Բանկի ակտիվներն աճել են մոտ 30 տոկոսով եւ կազմել 113 մլրդ դրամ, վարկերը` մոտ 40 տոկոսով եւ կազմել 53 մլրդ դրամ, իսկ 2013-ի 5 ամիներին արդեն հասել են 58 մլրդ դրամի: Աշոտ Օսիպյանն ընդգծեց, որ գերակշռում են փոքր եւ միջին բիզնեսին տրված, էներգախնայողության եւ լիզինգի վարկերը: Այս տարի սկսվել է գյուղացիական վարկերի տրամադրումը, բայց դեռեւս փոքր ծավալներով:

«Արարատբանկի» պարտավորությունները 2012-ին աճել են 29 տոկոսով եւ կազմել 97 մլրդ դրամ, հաճախորդներից ներգրավված միջոցները` 25 տոկոսով եւ կազմել 63 մլրդ դրամ, իսկ հաճախորդների թիվը` 18 տոկոսով եւ կազմել 167 հազար, թողարկած պլաստիկ քարտերի քանակն էլ ավելացել է 20 տոկոսով եւ հասել է 103 հազարի: Ինչպես հայտնեց Աշոտ Օսիպյանը, անցյալ տարի բանկի մասնաճյուղերի թիվն ավելացել է 4-ով, հասնելով 42-ի: Բանկը համագործացության մի քանի պայմանագրեր է կնքել միջազգային ֆինանսական կառույցների` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրասիական զարգացման բանկի, գերմանական «Կոմերցբանկի», բելգիական «Ինկոֆին» ներդրումային կազմակերպության հետ, ներգրավել ֆինանսական միջոցներ: Անցյալ տարի «Արարատբանկը» շարունակել է թողարկել պարտատոմսեր, այդ թվում առաջին անգամՙ դոլարային: Ավստրիական Raiffeisen բանկի կողմից ճանաչվել է փոխանցումների բարձր որակ ապահոված լավագույն բանկը Հայաստանում:

Այս տարի նախատեսված ծրագրերից «Արարատբանկի» գլխավոր տնօրենը հիշատակեց ֆակտորինգային ծառայությունների մատուցումը, էներգախնայողության վարկերի ավելացումը, բաժնետոսմերի թողարկումը Լոնդոնի բորսայում եւ այլն:

Բանկի տարեկան ժողովին մասնակցում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Իր ելույթում նա նշեց, որ «Արարատբանկը» մշտապես իր ներդրումն է ունենում ֆինանսական համակարգի զարգացման գործում, աչքի է ընկնում կառավարման բարձր արդյունավետության, վարկավորման ծավալներով եւ վարկերի բարձր որակով, բանկի ծառայությունները հասանելի են Հայաստանի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, աչքի է ընկել կապիտալի շուկայում:

«Արարատբանկի» գործընկեր ՎԶԵԲ ներկայացուցիչ Վալերիու Ռազլոգն իր ելույթում հայտնեց, որ «Արարատբանկի» հետ համագործակցում են 2007-ից, համատեղ 7 ծրագիր են իրագործել Հայաստանում` 30 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Նա տեղեկացրեց, որ նոր պայմանագիր է ստորագրվելու առեւտրի ֆինասավորմանը «Արարատբանկի» մասնակցության մասին, որը կնպաստի նաեւ Հայաստանից արտահանմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 15-06-2013

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ