RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15 > #101, 2013-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #99, 14-06-2013



Տեղադրվել է` 2013-06-13 23:40:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1181, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ-ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻ ՀԱՏՎԱԾԸ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ Է

Ա. Մ.

Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավարտվում են Լենինգրադյան փողոցը եւ Իսակովի պողոտան իրար միացնող ճանապարհի կարեւորագույն հանգույցներից մեկի` Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող թունելային մասի վերգետնյա հատված ասֆալտապատման աշխատանքները: Երթեւեկը Լենինգրադյան փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի այսօր առավոտյան:

Այս թունելի շինարարությունը տեւեց ավելի քան 1 տարի եւ փետրվարին նախատեսվածի փոխարեն ավարտվեց հունիսին: Այս հատվածով է անցնում երեք վարչական շրջաններից` Աջափնյակից, Դավթաշենից եւ Մալաթիա-Սեբաստիայից դեպի մայրաքաղաքի կենտրոնական եւ այլ հատվածներ գնացող տրանսպորտային հոսքի հիմնական մասը: Շինարարության անհասկանալի ձգձգումները, որոնց անդրադարձել ենք մեր թերթում, այս ամբողջ ժամանակահատվածում բազմաթիվ անհարմարություններ եւ տհաճություններ պատճառեցին ամեն օր այդ հատվածով անցնող հազարավոր երեւանցիների:

Հաղորդվում է նաեւ, որ ճանապարհն ամբողջությամբ ավարտելու դեպքում զգալիորեն կբեռնաթափվի Ծիծեռնակաբերդի խճուղու եւ Աթենքի փողոցի տրանսպորտային հոսքը: Ըստ քաղաքապետարանի հաղորդագրությանՙ ավարտման փուլում է նաեւ Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը, որտեղից սկիզբ է առնելու վերոնշյալ ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Այժմ ընթանում են կամրջի վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #99, 14-06-2013

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ