RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:32:23Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
2020-08-08 15:07:25Դուք եք մեր այսօրվա հերոսները. մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
#096, 2013-06-11 > #097, 2013-06-12 > #098, 2013-06-13 > #099, 2013-06-14 > #100, 2013-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013



Տեղադրվել է` 2013-06-12 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2462, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` ԲԱՄՕ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՑ ՄԵԿԸ

Ա. Մ.

Մոսկվայում սպանվել է Մուրադյան եղբայրներին պատկանող ռուսաստանյան «ԲԱՄՕ» (եղբայրների անունների սկզբնատառերը) ընկերության սեփականատերերից Հովհաննես Մուրադյանը: Այս լուրը երեկ տարածեցին ռուսաստանյան լրատվական գործակալությունները: Համաձայն նրանց տարածած տեղեկատվությանՙ Հովհաննես Մուրադյանը սպանվել է մոսկովյան հյուրանոցներից մեկի մոտ` թիկունքին հասցված դանակի հարվածից: Գործարարը տեղում մահացել է: Հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով` «Սպանություն»: Սպանության շարժառիթները հայտնի չեն, թեեւ շրջանառվում են ինչպես Հովհաննես Մուրադյանի ձեռնարկատիրական գործունեության, այնպես էլ նրան թալանելու վարկածները:

Տեղեկացնենք, որ ԲԱՄՕ ընկերությունը ռուսաստանյան մակարդակով հայտնի արդյունաբերական-շինարարական կազմակերպություններից է: Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում ընկերությունը կառուցել է բազմաթիվ բնակելի, բիզնես, մարզական համալիրներ, ընկերությունն ունի նաեւ արդյունաբերական ձեռնարկություններ: Ընկերությանն է պատկանում Յուսուպովների հայտնի պալատը, որը գտնվում էր քայքայման եզրին, բայց վերականգնվել եւ արժանավայել տեսք է ստացել ԲԱՄՕ-ի շնորհիվ: Նա խոշոր համատեղ ներդրումային ծրագրեր է իրականացնում Սաուդյան Արաբիայում` գործընկեր ունենալով այդ երկրի արքայազնին: Հայաստանում ԲԱՄՕ-ին է պատկանում Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: ԲԱՄՕ-ի ղեկավարը Մուրադ Մուրադյանն է, որը վերջերս նշանակվել էր Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իրաքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #98, 13-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ