RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1152, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՄԵՆԱՄԱՐՏԻ ՌԻԳՈՆԴՈՅԻ ՀԵՏ

2-րդ թեթեւագույն քաշային կարգում WBA-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Գիլյերմո Ռիգոնդոն մտադիր է ռինգ վերադառնալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Կուբացի բռնցքամարտիկի մենեջեր Գարի Խայդան հայտարարել է, որ Ռիգոնդոյի հիմնական մրցակիցը Վախթանգ Դարչինյանն է: Երկու բռնցքամարտիկներն էլ ներկայացնում են Բոբ Արումի Top Rank պրոմոութերական ընկերությունը:

Ռիգոնդոն այս տարվա ապրիլի 13-ին մենամարտել էր Նոնիտո Դոների հետ ու հաղթել էր, սակայն վնասվածք էր ստացել: Նա պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի էՙ շահելով բոլոր 12 մենամարտերը:

Վախթանգ Դարչինյանն իր վերջին մենամարտն անցկացրել է մայիսի 11-ին ԱՄՆ-ում: 4-րդ ռաունդում նա նոկաուտի ենթարկեց Խավիեր Գալոյին: Դարչինյանը 45 մենամարտերից 39-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի, 5-ում պարտվել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ