RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1118, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ԿՊԱՐԳԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին մեդալը կպարգեւի 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչիցՙ առավելության հասնելով Անգլիան ներկայացնող Գամալ Յաֆաիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամի մրցակիցն ադրբեջանցի Սամիր Մամադովն էր: Առաջին ռաունդում մրցավարները նախապատվությունը տվել էին ադրբեջանցուն, իսկ հաջորդ 2 ռաունդներում Ավագյանը հաղթեց ու շահեց մենամարտը:

Արամ Ավագյանը մտավ կիսաեզրափակիչՙ իր համար նվազագույնն ապահովելով բրոնզե մեդալը: Կիսաեզրափակիչում նա կմրցի ուկրաինացի Միկոլա Բուցենկոյի հետ, որը պարտության էր մատնել իտալացի Ալեսիո դի Սավինոյին:

Պայքարից դուրս մնաց Արման Հովնիկյանը (75 կգ), որն իր 2-րդ մենամարտումՙ 1/8 եզրափակիչում պարտվեց հունգարացի Զոլթան Հարկսային:

Մեդալների համար պայքարը շարունակում է Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հայրապետյանը, որն առաջին մենամարտում հաղթել էր Հովհաննես Դանիելյանին: Քառորդ եզրափակիչում Դավիթը պարտության մատնեց իտալացի Մանուել Կապային եւ մտնելով կիսաեզրափակիչ, նվազագույնն իր համար ապահովեց բրոնզե մեդալը: Կիսաեզրափակիչում Հայրապետյանը կմրցի անգլիացի Ջեկ Բատեսոնի հետ, որը հաղթել էր ուկրաինացի Վադիմ Կուդրյակովին:

Մինչեւ 64 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Արմեն Զաքարյանը եւ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արտյոմ Հարությունյանը մտնելով կիսաեզրափակիչ, նվազագույնն իրենց համար ապահովել են բրոնզե մեդալները: Արմենը քառորդ եզրափակիչում հաղթեց անգլիացի Սամուել Մաքսվելին, իսկ Արտյոմը պարտության մատնեց թուրք Հուսեյն Կառսլիօղլուն: Կիսաեզրափակիչում հաջողության դեպքում հայ բռնցքամարտիկները միմյանց հետ կհանդիպեն վճռորոշ մենամարտում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ