RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



ՀԱՐՑՈՒՄ

Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1079, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 46

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Սպորտ-արենա» թերթի անցկացրած հարցման արդյունքում ճանաչվել է 2012/13-ի Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Հարցմանը մասնակցած 103 լրագրողներից 80-ը հարցաթերթիկում նշել է Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստը վաստակել է 215 միավոր (62 1-ին տեղ, 11ՙ 2-րդ, 7ՙ 3-րդ): Նա զգալիորեն գերազանցել է 2-րդ տեղը զբաղեցրած իր թիմակցինՙ բրազիլացի Ֆեռնանդինյոյին, որը վաստակել է 123 միավոր (27+15+12): Լավագույն եռյակը եզրափակել է Խարկովի «Մետալիստի» բրազիլացի հարձակվող Կլեյտոնըՙ 112 միավոր (8+33+22):

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Միրոն Մարկեւիչը, որի գլխավորությամբ «Մետալիստն» իր պատմության մեջ առաջին անգամ արծաթե մրցանակակիր դարձավ: 62-ամյա մասնագետը 227 միավոր է վաստակել (40+50+7): Նա ընդամենը 2 միավորով առաջ անցավ «Շախտյորի» գլխավոր մարզիչ, 67-ամյա Միրչա Լուչեսկուից:

Բրիտանական մամուլը շարունակում է տեղեկացնել Մխիթարյանիՙ «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին: Ըստ The Telegraph-ի, գործարքը կկայանա միայն այն դեպքում, եթե «Լիվերպուլին» հաջողվի վաճառել Լուիս Սուարեսին: Ուրուգվայցի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ռեալը»: «Լիվերպուլը» հույս ունի նրա տրանսֆերից 40 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ: Իսկ եթե Սուարեսը մնա թիմում, ապա ակումբը կհրաժարվի հայ ֆուտբոլիստին գնելու մտքից:

Իսկ ահա The Independent-ը նշել է, որ «Լիվերպուլը» Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է եղել մինչեւ Սուարեսին թիմում ընդգրկելը: The Number-ն էլ Մխիթարյանին «հայկական Կակա» է անվանելՙ ընդգծելով նրա արագաշարժությունը, խաղադաշտը տեսնելու ունակություններն ու խաղին ստեղծագործաբար մոտենալը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ