RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



ԲԱ Ո՞ՆՑ...

Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1121, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ՏՈՆՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մ. Հ.

Երեկ բնապահպանության նախարարությունը Երեւանի բուսաբանական այգում շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպել էր միջոցառումների շարք, որոնց մասնակցել են պետական եւ հասարակական, միջազգային կառույցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Բնապահպանի օրվա տոնակատարությունների շրջանակներում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոն ստորագրել են «Տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման եւ հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով անտառների եւ արոտավայրերի կայուն կառավարում Հայաստանում» ծրագրի 1,2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային պայմանագիր:

Արամ Հարությունյանն ընդգծել է, որ ծրագրի նպատակը բնական ռեսուրսների կառավարման կայուն, շրջակա միջավայրի համար անվնաս աշխատաեղանակների որդեգրումն է Հայաստանի լեռնային էկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների ներքո, որպեսզի հնարավոր լինի ապահովել էկոհամակարգերի ամբողջականությունը եւ դրանց հետ կապված ծառայությունների շարունակական մատակարարումը, ներառյալ ածխածնի կլանումը եւ պահեստավորումը: Ծրագրային միջամտություն իրականացնելու նպատակով ընտրվել է Գեղարքունիքի մարզը, իսկ թիրախային շրջանը Վարդենիսը:

Բնապահպանության մասնագիտական տոնի առիթով ներկաներին շնորհավորել է նաեւ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետոն , որը ներկաների ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրել է բնապահպանական խնդիրների համամարդկային նշանակության վրա:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էին բնապահպանական տաղավարների, մանկական ստեղծագործական աշխատանքների ցուցադրություններ: Ներկաները, նախարարի գլխավորությամբ, հեծանվային շրջայց կազմակերպեցին այգու տարածքում:

Ի դեպ, Հայաստանում 2004թ.-ից հունիսի 5-ը նշվել է որպես բնապահպանի օր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ