RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06 > #094, 2013-06-07 > #095, 2013-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013



Տեղադրվել է` 2013-06-06 15:48:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1564, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է. ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԻՐ ՄԵՂՔԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը կայուն ծանր է: Նրա ապաքինումն ընթանում է դինամիկ, եւ մի քանի օրից նա կկարողանա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել ընդհանուր բաժանմունք: Հավաստիացումը Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանինն է: Բժիշկները կարողացել են վերականգնել կրակոցից վնասված հրամանատարի լյարդը եւ այժմ ողջ ուշադրությունը կենտրոնացված էՙ խուսափելու հետավիրահատական բարդություններից: Այս առումով բժիշկները համոզված են, որ սպան կկարողանա շուտ ապաքինվել եւ մի քանի ամիս անց վերադառնալ զինվորական ծառայության:

Թեպետ բժիշկները թույլ են տալիս, որ Բուդաղյանը շփվի ընտանիքի անդամների ու հարազատների հետ, սակայն առողջական վիճակը դեռ բարվոք չէ, որ նա ցուցմունք տա իրավապահ մարմիններին: Զորամասի հրամանատարը դեռ չգիտի, որ եղբայրըՙ Ավետիք Բուդաղյանը, մահացել է: Բժիշկները մտավախություն ունեն, որ հոգեբանական ցնցումից նրա վիճակը կսրվի, եւ սպասում են, որ վիճակը կայունանա:

«Ազգ»-ն արդեն տեղեկացրել է, որ Գորիսի Դավիթ-Բեկ 1 հասցեում գտնվող, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի էր ունեցել վիճաբանություն: Կրակոցներից Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը տեղում մահացել է, իսկ նրա եղբայրըՙ գնդապետ Արտակ Բուդաղյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր ՊՆ զինվորական հոսպիտալ: Խուզարկության ժամանակ Սուրեն Խաչատրյանին պատկանող բնակարանից հսկայական քանակության զենք է առգրավվել: Տեղի ունեցածի առնչությամբ կալանավորվել եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվել գործով կասկածյալներ Զարզանդ Նիկողոսյանն ու Տիգրան Խաչատրյանը:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատուկ կարեւորագույն գործերով քննչական բաժնում ձեւավորված քննչական խմբի ղեկավարի որոշմամբ Նիկողոսյանին եւ Խաչատրյանին առաջադրվել է մեղադրանքՙ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետովՙ սպանությունը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 235 հոդվածի 1-ինՙ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ 112 հոդվածի 1-ին մասերիՙ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:

Երեկ Փաստաբանների պալատից տեղեկացրին, որ Սյունիքի մարզպետի ընտանիքը ցանկություն է հայտնել, որ որդուՙ Տիգրան Խաչատրյանի գործում որպես փաստաբան ընդգրկվի նաեւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Տիգրան Խաչատրյանն իր մեղքը չի ընդունել, իսկ արդեն նախկին մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել, սակայն միայն անհրաժեշտ պաշտպանության սահմաններից անցում կատարելու մեջ:

Երեկ կատարվածի առնչությամբ ասուլիս է հրավիրել նաեւ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: Սակայն զինդատախազությունից նախընտրել են, որ ասուլիսը լուսաբանեն միայն հեռուստաընկերությունները, իսկ իրենք ասուլիսի ավարտից հետո հաղորդագրությամբ այլ լրատվամիջոցներին կտեղեկացնեն, թե ինչ է տեղի ունեցել: Հետեւաբար հարկ ենք համարում մանրամասն անդրադառնալ այդ ասուլիսին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #93, 06-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ