RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1150, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 38

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՏԱՐԱԾՎՈՂ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱԽԵՑԱ՞Ն

Մ. Խ.

Երեւանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային բաց մրցույթ էր հայտարարել, որին բուռն արձագանքեցին հանրությունն ու լրագրողները: Երեկ Ազգային ժողովում Երեւանի բյուջեի կատարողականի ներկայացումից հետո Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը պարզաբանումներ արեց այս հարցի առթիվ: Պատասխանելով պատգամավորական մտահոգությանը` նա նշեց, թե ընդամենը առաջարկներ ներկայացնելու մրցույթ-առաջարկ է, ու որ այդպես բուռն են արձագանքել` գուցե վերնագրի ձեւակերպումն է սխալ: Ոչ թե հրապարակը վերակառուցվելու է, այլ ստորգետնյա հատվածի, տրանսպորտի անցումների ծանրաբեռնվածության եւ նախկին արձանի (Լենինի-Մ.Խ.) բաց մնացած հատվածի հետ կապված առաջարկներ ներկայացնելու շուրջն է մրցույթը, պարզաբանեց Արեյանը: Պատգամավորն էլ ( Նիկոլ Փաշինյանը ) իր մտահոգությունն ավելի բացեց, թե արդյոք նոր ինչ-որ արձան կառուցելո՞ւ հարց է, կամ միգուցե այն մտահոգությունն է առարկայանում, թե հրապարակի կառույցների հետեւի շենքերը բարձրացել եւ ճնշում են բուն հրապարակը, ու միգուցե հրապարակի շենքերն էլ են բարձրացնելու: Չէ, Արեյանը պնդեց իր վերն ասված խոսքը: Մենք էլ հիշեցնենք, որ ժամանակին հրապարակի մի հատվածը նստել էր` բացելով մոտ երկդարյա հնության ճանաչողական նշանակության ստորգետնյա կառույցներ, որոնք կոնսերվացվեցին: Եվ սա գտնվում է հրապարակի` դեպի արտգործնախարարություն հատվածում:

Ավելի ուշ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ստորագրությամբ մի հայտարարություն տարածվեց, որտեղ պարզաբանվում է, թե մրցույթի անցկացման նպատակը մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել-մեկտեղելն է` Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային մոտեցումների առումով:

Նշենք, որ սոցիալական ցանցերում տարածվում էր դժգոհության ալիք առ այն, որ Երեւանում բազմաթիվ խնդիրներ կան, մինչդեռ քաղաքապետարանը պատրաստվում է վերակառուցել կենտրոնն ու միլիոններ ծախսել` Երեւանի ծայրամասերի օրհասական խնդիրներով չմտահոգվելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 04:59:55
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ