RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 14:15:12Նավթի և գազի հիմնախնդիրները, Հայաստանը, Հարավային Կովկասը․ հարցազրույց (տեսանյութ)
2020-08-13 13:22:38ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր
2020-08-13 13:15:53Ապամոնտաժվում են Սևանի ափամերձ ապօրինի շինությունները
2020-08-13 13:09:13Վերջին մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ
2020-08-13 13:08:45Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1163, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՄՈՏ 30 ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑՎԵՆ ԱՆՁՐԵՎԱՏԱՐՆԵՐ ԵՐԵՎԱՆԸ ԱՆՁՐԵՎՆԵՐԻ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանում մոտ 25-30 փողոցներ կան, որտեղ այս տարվա ընթացքում կկառուցվեն անձրեւատարներ: Այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը եւ «Երեւան ջուր» ընկերության «Արեւելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը:

Կառլեն Ղազարյանը տեղեկացրեց, որ Երեւանն ունի 250 կմ անձրեւատար ցանց, որը սպասարկում է «Երեւան ջուր» ընկերությունը: 2011-2012-ին քաղաքապետարանի կողմից կառուցվել կամ նորոգվել են անձրեւների ժամանակ հեղեղվող մի քանի փողոցների անձրեւատարները: Լենինգրադյան, Ռուբինյանց, Սեւանի, Թեւոսյան, Սարի թաղի Ծխախոտագործների փողոցներում այժմ անձրեւների ժամանակ ջրի կուտակումներ չեն լինում: Կառլեն Ղազարյանը նշեց, որ կան փողոցներ, որտեղ ասֆալտապատման աշխատանքների հետ կատարվում է նաեւ անձրեւատարների նորոգումը: Ըստ վարչության պետիՙ 25-30 փողոցներ այս տարի կունենան անձրեւատարներ:

Կարապետ Օհանյանը հայտնեց, որ «Երեւան ջուրը» անձրեւատար համակարգի շահագործումը սկսել է 2006-ից: Նա նշեց, որ մայրաքաղաքի անձրեւատար համակարգը կառուցվել է անցյալ դարի 70-80-ական թվականներին եւ չի նախատեսվել նման ուժեղ անձրեւների համար: Ուստի պետք է վերակառուցվի, ինչի համար մոտ 18 մլրդ դրամ է անհրաժեշտ: «Երեւան ջրի» ներկայացուցիչը թվարկեց այն փողոցները, որտեղ ընկերությունն է նորոգել անձրեւատարները` Մյասնիկյան պողոտա, Գայի պողոտա, Աճառյան փողոց եւ այլն: Թե ինչո՞ւ անձրեւի ժամանակ դիտահորից ջուրը դուրս է գալիսՙ Կարապետ Օհանյանը պարզաբանեց, որ նախկինում կառուցված խողովակները նախատեսված չեն նման ջրահոսքի համար: Նա նաեւ կարեւորեց կլիմայական փոփոխությունները, քաղաքաշինության արդյունքում ստեղծված իրավիճակը, որոնք հաշվի են առնվելու այս համակարգի զարգացման նոր ռազմավարություն ընդունելու ժամանակ:

Խոսելով փողոցների հեղեղումների քաղաքաշինության ազդեցության մասին, Կառլեն Ղազարյանն ասաց, որ դրանք բացառելու համար քաղաքապետարանում ստեղծված է հանձնաժողով, որը նախապես քննարկում է կառուցվելիք շինության հոսանքի, գազի, ջրի մատակարարման եւ ջրահեռացման հարցերը, հետո միայն տալիս շինարարության թույլտվությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ