RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
2020-08-10 13:57:34«Նախագահի թեկնածուներին բանտարկելը վայրենություն և խայտառակություն է, իսկ հետո՝ ձայների հաշվարկի գիշերը ցուցարարներին ձերբակալելը»
2020-08-10 13:20:14Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



ՀԱԿԱԾԽԱԽՈՏ

Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1120, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԾԽԱԽՈՏԻ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ

Ի. Պ.

Երեկ «Մեդիա կենտրոնում» Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնը Հայ կամավորների միության հետ կազմակերպել էր քննարկում Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների գովազդի ու վաճառքի թեմայով:

Քննարկման ընթացքում ընդգծվեց խնդիրը, որ երեխաների համար նախատեսված վայրերի մոտ տեղադրված են խաղային մեքենաներ, որոնցով հնարավոր է ծխախոտ շահել: Ծխախոտի անուղղակի քարոզչություն կա նաեւ հեռուստասերիալներում:

Հայ կամավորների միության անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ ծխախոտի անուղղակի խթանման մեկ այլ տարատեսակ է հայտնի մարդկանց հրապարակային ծխելը. «Եվ ինձ համար շատ տհաճ է, որ այսպես կոչված շոու-բիզնեսում կան մարդիկ, ովքեր իրենց օրինակով պրոպագանդում են ոչ առողջ ապրելակերպ»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը հռչակել է ծխախոտի դեմ պայքարի միջազգային օր, այս տարի այդ օրը նվիրված էր ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման ու հովանավորության արգելքին:

Ներկայումս վաճառքի կետերում ծխախոտի գովազդն արգելված չէ, եւ հիմա դրան ուղղված նախագիծ է պատրաստվում առողջապահության նախարարությունում:

Իսկ փաստաբան Արփինե Եղիկյանը նշեց, որ խնդիրը ոչ թե օրենսդրության բացերի մեջ է, այլ դրա կիրառման, քանի որ իրականում օրենքով սահմանված խիստ պատիժներ էլ կան:

Այնուամենայնիվ, ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման եւ հովանավորության մի շարք տարբերակներ Հայաստանում դեռեւս չեն կանոնակարգվում, ինչի հետեւանքով աճում են ծխախոտի ուղակի ու անուղղակի գովազդի եւ վաճառքի խթանման դեպքերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ