RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 42

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՌԱՍԻԶՄԻ, ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Վ. Պ.

Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարին: Այդ մասին երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով Եվրոխորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Երեւանում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստում:

Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը նաեւ ընդգծել է, որ դրա հետ մեկտեղ Հայաստանը հետամուտ կլինի միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը:

ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ նախարար Նալբանդյանը ներկայացրել է եվրոպական ամենահին եւ հեղինակավոր կառույցումՙ Եվրոխորհրդում, Հայաստանի նախագահության գերակայությունները եւ գործունեության ծրագիրը: Նալբանդյանը շեշտել է, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են` նկատի ունենալով կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերները, հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերին, որոնք առավել էական են եւ պահանջում են անհապաղ արձագանք:

«Շարունակելու ենք աջակցել գլխավոր քարտուղարի նախաձեռնածՙ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացինՙ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար», ասել է Հայաստանի ԱԳ նախարարը, ավելացնելով, որ Հայաստանն ուշադրության կենտրոնում է պահելու ատելության ու անհանդուրժողականության դեմ տարվող պայքարը, ռասիստական եւ այլատյացության հռետորաբանությանՙ որպես քաղաքական քարոզչության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը, «քանի որ դա պղծում է մարդկանց հոգիները, հասարակության մեջ թշնամու կերպար ստեղծում եւ անվստահություն սերմանում, ինչպես նաեւ բերում է ատելության հողի վրա հանցագործությունների խրախուսմանը»:

Ըստ Նալբանդյանիՙ Հայաստանի նախագահությունը կնպաստի այդ ուղղությամբ գործադրվող ջանքերինՙ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողովՙ նվիրված Եվրոպայում ռասիզմի, այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին:

Այլ հարցերին գերակայություն են լինելու տեղական ժողովրդավարությունը, կրթությունը, մասնակցային ժողովրդավարությունը եւ համապատասխան գիտելիքների տարածումըՙ հատկապես երիտասարդության շրջանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ