RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1596, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 79

«Middle East» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽԹԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ

Հուլիսի 5-ից լիբանանյան «Middle East» ավիաընկերությունն սկսելու է չվերթեր կազմակերպել Բեյրութ-Երեւան-Բեյրութ ուղղությամբ: Այսպիսովՙ ճանապարհը Լիբանանի եւ Հայաստանի միջեւ կտեւի շուրջ երկու ժամՙ առանց սպասումների, կանգառների կամ ուշացումների այլ օդանավակայանում:

Այս ուղիղ չվերթը կխրախուսի եւ կդյուրացնի հասարակական, մշակութային եւ ընտանեկան հաղորդակցությունը երկու երկրների միջեւՙ նկատի ունենալով հայկական ծագում ունեցող լիբանանցիների գոյությունը Լիբանանում եւ Հայաստանում, որը շարունակական է դարձնում այս հաղորդակցությունը եւ երկու երկրների մշակութային հարաբերություններին առանձնահատուկ շունչ է տալիս:

Սրա վառ վկայությունն էր անցած ապրիլին Հայաստանի Գրողների միության հրավերով լիբանանցի հայտնի բանաստեղծ Ադոնիսի այցը Երեւան, որտեղ տեղի ունեցավ բանաստեղծի գրքերից մեկի հայերեն թարգմանության շնորհանդեսը, ինչպես նաեւ նա հանդես եկավ պոեզիային եւ գրականությանը նվիրված դասախոսություններով:

Կարող ենք նշել նաեւ, որ մայիս ամսին հայաստանցի մի խումբ գրողներ այցելեցին Բեյրութ, որտեղ կազմակերպվեց մշակութային մեծ միջոցառում Ալ Բիալ համալիրում, որտեղ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով «Ալ Մուրադ» հրատարակչության լույս ընծայած «Մեր բանաստեղծները, Հայաստանի փառքի կերտիչներ» արաբերեն լեզվով թարգմանված հայ ժառանգությանը նվիրված գրքի շնորհանդեսը:

Բեյրութ-Երեւան ուղիղ եւ արագ չվերթը կդյուրացնի զբոսաշրջիկների այցելությունները դեպի Հայաստան եւ Լիբանան, որոնք հարուստ են գեղեցիկ ու պատմական վայրերով:

Մայիս ամսին Հայաստան ժամանեց Լիբանանից եկած 12 զբոսաշրջիկ, որոնք հյուրընկալվեցին դեսպանության նստավայրում:

Ավելացնենք նաեւ, որ ուղիղ չվերթը կարեւոր օղակ է երկու երկրների միջեւ առեւտրային շրջանառության համար, քանզի երկու երկրների գործարար համայնքից շատերը ցանկանում են արտահանել իրենց ապրանքներըՙ սննդամթերք, ոգելից խմիչքներ, ձեռքի գործեր, արդյունաբերական արտադրանքներ եւ այլն: Առեւտրային շարժի զարգացմանը նպաստում են ավելի քան 70 հազար լիբանանահայերի գոյությունը Լիբանանում եւ Հայաստանում բնակվող շուրջ 800 լիբանանցի ընտանիքները, որոնց մեծ մասը հաջողակ գործարարներ են: Այս փաստը խրախուսում է, որ երկու երկրները կազմակերպեն տնտեսական պատվիրակությունների փոխադարձ այցեր:

Երեւանի եւ Բեյրութի միջեւ ուղիղ չվերթը մեծ կարեւորություն է ձեռք բերումՙ նկատի ունենալով, որ Բեյրութի «Ռաֆիկ ալ Հարիրի» միջազգային օդանավակայանը տարածաշրջանի գրավիչ եւ կենտրոնական կայանն է դեպի Ծոցի եւ արաբական երկրներ, ինչպես նաեւ դեպի եվրոպական երկրներ:

Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության դեսպանությունը երջանիկ կլինի, երբ տեսնի MEA տարբերանշանը ճամփորդական եւ զբոսաշրջային գրասենյակների ցուցանակների վրա: «Sidon Travel» ընկերությունը «Middle East» ավիաընկերության ներկայացուցիչն է Հայաստանում:

«Middle East» ավիաընկերությունը ճանաչված է աշխարհով մեկ իր ուղեւորներին մատուցած լավագույն ծառայություններով:

Վերջում կոչ ենք անում բոլորին, ովքեր ցանկանում են ծանոթանալ Լիբանանին, այցելել Լիբանանի դեսպանության կայքէջը, որի հասցեն էՙ www. lebanonembassy.am:

Նկար 1. Հայաստանում Լիբանանի դեսպան պրն Ժան Մաաքարոն

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 04:59:55
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ