RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 14:15:12Նավթի և գազի հիմնախնդիրները, Հայաստանը, Հարավային Կովկասը․ հարցազրույց (տեսանյութ)
2020-08-13 13:22:38ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր
2020-08-13 13:15:53Ապամոնտաժվում են Սևանի ափամերձ ապօրինի շինությունները
2020-08-13 13:09:13Վերջին մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ
2020-08-13 13:08:45Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1327, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ԿՈՐԵԼ Է» 1,5 ՄԼՆ ՄԱՐԴ

Վ. Ա.

Ադրբեջանի ԿԸՀ-ն հրապարակել է այդ երկրի ընտրողների ընդհանուր թիվըՙ 4 մլն 967 հազար: Պետական վիճակագրական ծառայության տվյալներով, սակայն, Ադրբեջանի բնակչությունը 9 մլն 467 հազար է, որի 60 տոկոսի տարիքը 20-ից բարձր է: Ըստ haqqin.az-ի, ԿԸՀ եւ պետական վիճակագրության տվյալների տարբերությունը կազմում է «ավելի քան 1,5 մլն»:

Եթե ճիշտ է ԿԸՀ-ի հրապարակած թիվը, ուրեմն Ադրբեջանի բնակչությունը չի գերազանցում 6 մլն-ը, իսկ եթե պետական վիճակագրական ծառայությունն է ճիշտ, ապա ո՞ւր են կորել ավելի քան 1,5 մլն ընտրողները: Haqqin.az-ը գտնում է, որ ընտրատարածքային հանձնաժողովները «ընտրողների իրական թվաքանակը ճշտելու ուղղությամբ ոչինչ չեն անում, միայն վերցնում եւ իրենց ցուցակներում կրկնում են գործադիր իշխանության մարմիններից ստացված տվյալները»:

Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալներն ավելի մոտ են իրականությանը, իսկ պետական վիճակագրական ծառայությունը պարզապես «լայն քայլերով է ընթանում Ադրբեջանը» բրեժնեւյան ժամանակների կարգախոսով է ղեկավարվումՙ տպավորություն ստեղծելու, թե որքան «բուռն է զարգացումը» Իլհամ Ալիեւի «թագավորությունում»:

Բայց թե ինչո՞ւ «նորին բռնապետական մեծությունը» վերջին պահին հրահանգել է, որ ԿԸՀ-ն հիմք ընդունի բնակչության իրական թվաքանակը, մնում է գաղտնիք: Գուցե նրան «վերընտրվելու» համար հատկապես ԿԸՀ-ի կողմից ճշգրտված ցուցակներում ընդգրկված ընտրողնե՞րն են միայն պետք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ