RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1908, Տպվել է` 87, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ԵԽԽՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Մ. Խ.

Եթե հիշում եք` «Ազգը» այս ամսվա սկզբին պատմել էր, որ Հայաստանը մայիսից նախագահելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում, այդ շրջանակում ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի բյուրոյի եւ կանոնակարգի կոմիտեի նիստերը մայիսի վերջին տեղի էին ունենալու Երեւանում: Ահա ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը երեկ բացվեց «Արմենիա-Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահում` 35 երկրի 85 պատվիրակի մասնակցությամբ, ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի ծանրակշիռ ներկայությամբ, ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների մասնակցությամբ:

Իր ելույթում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց նախագահությունը ստանձնած Հայաստանի հավակնոտ ծրագրի մասին, «որի առանցքում են Եվրոպայի խորհրդի առջեւ ծառացած այնպիսի մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, այլատյացությունը եւ ռասիզմի դրսեւորումները: Մեր նախագահության օրոք մենք գործադրելու ենք հնարավոր միջոցները, այդ թվում նաեւ միջմշակութային երկխոսությունը, որպես այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ միջոց»: Ապա վերահաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը:

Հայաստանի պառլամենտի ղեկավարի խոսքին հաջորդեց ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի ելույթը, ով նշեց, որ ԽՎ-ը լիովին սատարում է Հայաստանիՙ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկրի առաջնահերթություններին, որոնք ամբողջովին համահունչ են Վեհաժողովի գործունեության հիմնական ուղղություններին: Մինյոնն իր խոսքում անդրադարձավ ԼՂ խնդրին` խրախուսելով բանակցությունների շարունակումը միջազգայնորեն ճանաչված ձեւաչափ Մինսկի խմբում, միեւնույն ժամանակ նշելով, թե «որպես ԵԽԽՎ անդամներ մենք պետք է խրախուսենք քաղաքական հաշտեցումը եւ երկխոսությունը պետությունների ընտրված ներկայացուցիչների միջեւ` խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»:

Ելույթ ունեցած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը , ներկայացնելով ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահելու գերակայությունները, պատվիրակների մի շարք հարցերի պատասխանեց: Նրա պատասխաններից առանձնացնենք հետաքրքրականները: Օրինակ` Սիրիայում տեղի ունեցողի հետ Հայաստանի դիրքորոշման հետ կապված, Է. Նալբանդյանը նշեց, որ Սիրիայում հայկական մեծ սփյուռք կա (պատերազմի պատճառով 120 հազարից այնտեղ միայն 40 հազար հայ է մնացել, 10 հազարը եկել է Հայաստան), ու Հայաստանը միակ երկիրն է, որ պատերազմական այս վիճակում աշխատում է Սիրիայում: Նշելով սիրիական խնդրի բարդությունը եւ նրա հանդեպ տրամագծորեն տարբեր մոտեցումները, Նալբանդյանը հուսով էր, որ միջազգային հանրությունը ջանք կներդնի Սիրիայի խնդիրը հատուկ այդ խնդրով հրավիրվելիք Երկրորդ Ժնեւյան խորհրդաժողովում լուծելու:

Հարց հնչեց նաեւ Հայաստանին տրվող գազը Ռուսաստանի կողմից թանկացնելու վերաբերյալ, հարցն ուղղեց ադրբեջանական շահերի լոբբիստ համարվող շվեյցարացի պատվիրակ Ադրեաս Գրոսը , ինչին Նալբանդյանը պատասխանեց, որ դա երկու երկրների կառավարությունների բանակցելու խնդիրն է, եւ կարծիք հայտնեց, որ լուծում կգտնվի: ԼՂ հարցում զիջումներին Հայաստանի պատրաստ լինելու վերաբերյալ հարցին Է. Նալբանդյանը պատասխանեց ոչ թե որպես ԵԽԽՎ նախարարների կոմիտեի գործող նախագահող, այլ որպես մեր երկրի արտգործնախարար, ասելով, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է միջազգային դիրքորոշմանը, այն է` հիմք ընդունել նախագահող երկրների առաջարկները, ինչը չի անում Ադրբեջանը. «Իրենք ձեւացնում են, թե սատարում են այսպես կոչված նորացված, 2009 թվականի տարբերակին: Այն տասնյակ աշխատանքային տարբերակները, որ ներկայացրել են համանախագահող երկրները, հնացա՞ծ են: Ավելին, 2009-ին ադրբեջանական կողմը չընդունեց դեկտեմբերյան տարբերակը, որին իրենք հիմա հղում են անում: Իրենք ընդունեցին այնպես, ինչպես ընդունեցին Կազանում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Աստրախանում եւ բոլոր մյուս ժողովներում ընդունեցին. ընդունեցին տասը փոփոխություններով հանդերձ: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե գալիս ես մեկ-երկու-երեք-չորս-տասը փոփոխություններով, ուրեմն չես ընդունում: Դա է տարբերությունը: Միջազգային հանրությունը Հայաստանից կարող է ընդունել ի՞նչ: Միջազգային հանրության արձագանքը մենք ողջունում ենք, որը ձեւակերպվել է երեք համանախագահների կողմից` ոչ միայն կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ այլ նաեւ միջոցառումների, հրադադարի ռեժիմը ընդունելու վերաբերյալ: Հայաստանն ու Ղարաբաղը ընդունում են, իսկ Ադրբեջանը մերժում է»:

Ի դեպ, Մշտական հանձնաժողովը ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարություն ընդունեց, աջակցություն հայտնելով հիմնախնդրի լուծման մանդատն ունեցող Մինսկի խմբին` հակամարտությունը մադրիդյան սկզբունքներով լուծելու: Ապա եւ` կոչ արվեց Հայաստանին ու Ադրբեջանին (որը նույնպես շուտով ստանձնելու է Նախարարների կոմիտեի նախագահությունը)` օգտագործել Նախարարների կոմիտեում նախագահելու հնարավորությունները ու ԵԽ անդամ պետություններ որպես հաշտության հասնել, լուծելով նաեւ ԼՂ հիմնախնդիրը: Իր կողմից ԵԽԽՎ-ն խոստանում է աջակցել խորհրդարանական դիվանագիտության միջոցով բանակցություններն արագացնելուն, երկու երկրների խորհրդարանականների միջեւ փոխվստահությանը (դեռ անցած աշնանը Հայաստանի խորհրդարան այցելած ադրբեջանցի խորհրդարանականները բավական ցինիկ պահեցին իրենց, այնպես որ եվրոպական աջակցությամբ նրանք հազիվ թե այդքան շուտ փոխվեն):

Իսկ ահա լրագրողների հետ մինի- զրույցում ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, էլի ԼՂՀ խնդրին անդրադառնալով, նկատեց, թե Նախարարների կոմիտեում նախագահող Հայաստանի եւ նրանից հետո նախագահող Ադրբեջանի համար պահը պատմական է, ԼՂ կարգավորման հարցում կարող են ներդրում անել. Գերմանիան եւ Ֆրանսիան հաշտվեցին, ինչո՞ւ, ուրեմն, նրա կարծիքով չպետք է հաշտվեն Հայաստանն ու Ադրբեջանը: Լավ է, գոնե, որ Մինյոնը դեմ էր Չավուշօղլուի նախագահության օրոք վերականգնված ԼՂ հարցով ենթահանձնաժողովին, քանի որ Մինսկի խմբի մանդատն է համարում հարց լուծող միակ ձեւաչափը: Ինքը ֆրանսիացի է, իսկ Ֆրանսիան Մինսկի խմբում նախագահող երկիր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 04:59:55
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ