RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 949, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 43

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԱՃՆ ԱՊՐԻԼԻՆ ՉՊԱՀՊԱՆՎԵՑ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այդուհանդերձ, անցյալ տարվա նույն ամիսների համեմատ շուկան աշխուժացել է

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի ապրիլին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15824 գործարք, ինչը 2,8 տոկոսով ցածր է նախորդ ամսվաՙ մարտի եւ 16,7 տոկոսով բարձրՙ 2012-ի ապրիլի գործարքների համեմատ: Հիշեցնենք, որ փետրվարին եւ մարտին գործարքների քանակի զգալի աճ էր արձանագրվել, ինչը չի պահպանվել ապրիլին:

Օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ նվազել է 3 տոկոսով, իսկ անցյալ տարվա ապրիլի համեմատ աճելՙ 17,5 տոկոսով: 4008 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 74,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,5 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առուվաճառքի գործարքների 63,7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի մարտի համեմատ, ապրիլին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 2,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատՙ աճել 4 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ աճել ենՙ 0,6 տոկոսով: Ըստ վարչական շրջաններիՙ Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) ապրիլ 2012 թ.Միջին գները (դրամ) ապրիլ 2013 թ.Միջին գները (դրամ) մարտ 2013 թ.
Կենտրոն405000428000426100
Արաբկիր335000355500353500
Քանաքեռ-Զեյթուն262300282200281400
Նոր Նորք225100250000248100
Ավան235100258050256800
Էրեբունի233100248200247100
Շենգավիթ231000254000252500
Դավթաշեն257500273500272000
Աջափնյակ225050246500245000
Մալաթիա-Սեբաստիա222000238550237000
Նուբարաշեն140100151000148000
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)251900271400269800

Մարզերում, բացառությամբ Երեւանի, ապրիլին վաճառվել են 331 բնակարաններ, որոնց քանակը մարտի համեմատ նվազել է 5,2 տոկոսով, իսկ 2012-ի ապրիլի համեմատ աճելՙ 0,6 տոկոսով: Գներն ապրիլին աճել են նույնպես 0,6 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 154 հազար հազար դրամ է կազմել, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 122 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանումՙ 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 411 գործարք, որից 87-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2013-ի մարտի համեմատ նվազել է 17,1 տոկոսով, իսկ մարզերում միասին աճել` 12,1 տոկոսով: 2012-ի ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 17,9, իսկ մարզերում միասին վերցրած աճել` 32,2 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի ապրիլինի մարտի համեմատ Երեւանում աճել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջաններիՙ գների պատկերը հետեւյալն է եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) ապրիլ 2012 թ.Միջին գները (դրամ) ապրիլ 2013 թ.Միջին գները (դրամ) մարտ 2013 թ.
Կենտրոն458900476100474000
Արաբկիր364500383000381150
Քանաքեռ-Զեյթուն275200295000293450
Նորք-Մարաշ301100319200318400
Ավան255500270500269750
Էրեբունի225300239500238850
Շենգավիթ240000255000253900
Դավթաշեն258300276000275200
Աջափնյակ236700250050249000
Մալաթիա-Սեբաստիա223000238000237100
Նուբարաշեն144500150500149550
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)271200286600285500

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները ապրիլին մարտի համեմատ աճել են դարձյալ 0,4 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն` 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է` 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը` Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը` 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճընը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2013-ի ապրիլին 2012-ի ապրիլի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 26,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 43,2 տոկոսով:

2013-ի ապրիլին 2013-ի մարտի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 6,3 տոկոսով, իսկ 2012-ի ապրիլի համեմատ` 2,7 տոկոսով:

Ապրիլին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 161 գործարքներ, 120-ը` Երեւանում: Մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 5,3 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 8,9 տոկոսով: 2012-ի ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 41,2 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 52,9 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում նախորդ երկու ամիսներին գործարքների զգալի աճը ապրիլին դադարեց: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գործարքների քանակի աճը շարունակվում է, ինչը նշանակում է, որ շուկան, այդուհանդերձ, այս տարի աշխուժացել է: Այդ աշխուժացումը դեռեւս գների վրա էապես չի ազդել: Դրանք շարունակում են մնալ գրեթե անփոփոխ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ